Մարտի 21-ին Երևանում «Սինեմա Սթար» կինոթատրոնում, կայացավ Արմեն Միրզոյանի «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերան:
«Ֆիլմի հերոսները երեք տղամարդիկ են` արժանապատվությամբ, թասիբով… Առաջին հերթին իսկական տղամարդկանց ու հրաշալի կանանց մասին ֆիլմ ենք փորձել ստեղծել»,- այսպես բնորոշեց իրենց ֆիլմը Սարգիս Գրիգորյանը:
Նաեւ ընդգծեց. «Հայ տղամարդու կերպարն ինձ համար շատ կարևոր էր այս ֆիլմում: Շնորհակալ եմ բոլոր դերասաններին և ֆիլմի անձնակազմին: Շնորհքով մարդիկ պետք է իրար գտնեն և փորձեն միմյանց հետ շատ կարևոր բաներ ստեղծել»։
Ֆիլմի անվան ընտրությունը պատահական չէ, երկար քննարկումների արդյունքում որոշվեց՝ այն պետք է կոչվի «Ա․Կ․Ա․»։
««Ա.Կ.Ա․» -ն ոչ միայն գլխավոր հերոսների անվան առաջին տառերն է ներկայացնում, այլև ինքնաձիգ է, կերպարի մականունը հենց դրանով է պայմանավորված»,-նշում է դերասանը:
Ֆիլմը երկու եղբայրների դաժան ճակատագրի մասին է, որոնք կյանքի բերումով հայտնվում են կյանքի տարբեր բևեռներում: Եղբայրներից ավագին մարմնավորել է Խորեն Լևոնյանը, իսկ կրտսեր եղբորը Արաբո Գրիգորյանը: Վերջինս Սարգիս Գրիգորյանի հետ նաև «Ա.Կ.Ա.» ֆիլմի համապրոդյուսերներն է:
«Հանդիսատեսի համար փորձել ենք այնպիսի ֆիլմ ստեղծել , որի միջոցով կհաղորդեինք բոլոր հույզերը: Ֆիլմն իսկական տղամարդկանց եւ կանանց մասին է: Մենք առավելագույն նվիրվել ենք գործին ու հուսով եմ՝ հեռուստադիտողն անպայման կտեսնի ու կգնահատի դա»,-ասում է դերասանը:
«Ա.Կ.Ա.» ֆիլմում նկարահանվել են Սարգիս Գրիգորյանը, Խորեն Լևոնյանը, Գևորգի Հովակիմյանը, Արաբո Գրիգորյանը, Նարինե Պետրոսյանը, Աննա Դովլաթյանը, Աննա Գրիգորյանը և այլք:
Սուսաննա ՍԱՀԱԿՅԱՆ