Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Բաբայան. «Արդյոք բոլո՞ր ուսուցիչները կարող են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ընդունել»

Մարտ 22,2019 17:17

«Այն, ինչ տեղի է ունենում Երեւանում, 2016-ից սկսված գործընթացի շարունակությունն է: Ըստ ժամանակացույցի՝ 2016 թվականին առաջինը համընդհանուր ներառման անցել է Սյունիքի մարզը, ապա Լոռին եւ Տավուշը 2017-ին, իսկ 2018-ին նախատեսված էր Արմավիրը եւ Երեւանը: Գործընթացն իրականացնելիս  պարզ են դարձել որոշակի խնդիրներ, իրականացումը բավականին բարդ է մասնավորապես Երեւանի նման քաղաքում, որտեղ շատ են հատուկ դպրոցները: Ժամանակի ընթացքում տեղի ունեցան որոշակի փոփոխություններ եւ վերջնական վերակազմավորումը նախատեսվում է 2019 թ»,- «Հենարան» մամուլի ակումբում  նշեց Լսողության  խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Բաբայանը` խոսելով հատուկ դպրոցները փակվելու եւ ռեսուրս-կենտրոններ բացվելու առաջարկի մասին:

Նրա ձեւակերպմամբ, որոշ հատուկ դպրոցներով կվերակազմավորվեն կենտրոններ,. սակայն 4 հատուկ դպրոցներ, այնուամենայնիվ կմնան: Տիկին Բաբայանի կարծիքով, խնդիրն այն է` արդյոք բոլո՞ր երեխաների համար կգտնվի գրագետ լուծում և արդյոք բոլոր ուսուցիչներն են ունակ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ընդունել։ Նա վստահ է, որ այդ գործընթացի` պարբերաբար գնահատման, արդյունքները վերլուծելու կարիք կա:

«Ցանկացած նոր գործընթաց միշտ ունի դրական կողմեր եւ ռիսկեր: Կարծում եմ գործընթացի դանդաղեցումը պայմանավորված էր հենց ռիսկերի նվազեցման միտումով… Խնդրի հետազոտությամբ զբաղված է ոչ միայն ԿԳ նախարարությունը, այլ սոցիալական հարցերի նախարարությունը»,- նշեց Բաբայանը: Ըստ նրա`շատ հաճախ գիշերօթիկները երեխաների համար կրթական կարևոր օղակ են հանդիսանում, բայց ամենակարևորը երեխայի` ընտանիքից հեռու չլինելն է ու իր համայնքում համապատասխան կրթության կազմակերպումը:

Լուսինե Բաբայանը փաստեց, որ քիչ չեն դեպքերը, երբ երեխան սոցիալական պայմաններից ելնելով է հայտնվում հատուկ դպրոցում, հետեւաբար կոպտորեն խախտվում է նրա` կրթություն ստանալու իրավունքը. «Մինչդեռ լավագույն լուծումը երեխայի եւ ընտանիքի համար այն է, երբ երեխան ընտանիքից հեռու չէ»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031