Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետ. Չի կարելի ասել, ով նախկինում պաշտոնյա է եղել՝ ժողովրդի թշնամին է

Մարտ 22,2019 16:55

Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն այսօր չբացառեց, որ Հայաստանի պատմության վերջին 20 տարվա մեջ եղել են եւ պաշտոնյաներ, որոնք պետական պաշտոնը ծառայեցրել են սեփական նպատակներին ու հավելեց, որ սրանց կողքին եղել են օրինապաշտ, երկրի հողն ու ջուրը սիրող մարդիկ, որոնց շնորհիվ երկրում քարը քարի վրա է դրվել. սկսած աղետի գոտու վերականգնումից մինչեւ Սեւանի մակարդակի բարձրացում:

Խոսրով Հարությունյանը նաեւ օրինակներ բերեց. Արգավանդի, Դավիթաշենի կամուրջների շինարարություն եւ այլն: «Հետեւաբար, երբ ասում են նախկիններ, գոնե օգտագործեն նախկին որոշ պաշտոնյաներ: Թե չէ ստացվում է, ով նախկինում պաշտոնյա է եղել՝ ժողովրդի թշնամին է: Այդպես չի կարելի», – նկատեց Խոսրով Հարությունյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031