Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ ապագայում իրատեսական չէ Արցախի վերադարձը բանակցային սեղան. Խոսրով Հարությունյան

Մարտ 22,2019 16:42

Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը քիչ հավանական է համարում, որ մոտ ապագայում հնարավոր կլինի Արցախին տեսնել բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին այսօր նա ասաց «Պոստ սկրիպտում» ակումբում կայացած մամուլի ասուլիսում: Պատճառն, ըստ բանախոսի այն է, որ համանախագահները դժվարությամբ կհրաժարվեն իրենց տարիների կատարած աշխատանքից: Բայց, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, նա այլընտրանք չի տեսնում:

Հիշում է, Արցախին բանակցային սեղանի շուրջ բերելու հարցն օրակարգում է եղել 1998 թվականին, երբ ինքը Ազգային ժողովի նախագահն էր. «Դե ֆակտո, Ղարաբաղը երբեք էլ դուրս չի մնացել բանակցություններից, քանի որ համանախագահող երկրները, Հայաստան ու Ադրբեջան այցելելիս, այցելում են նաեւ Արցախ»։

Ընդհանրապես, ըստ նրա, ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծում կստանա, եթե Հայաստանն ու Ադրբեջանը դառնան իրական ժողովրդավարական երկրներ. «Մեր պարագայում կարծես ինչ-որ չափով հասել ենք դրան, ինչը չենք կարող ասել Ադրբեջանի մասին։ Միանշանակ մի կողմի զիջումների եւ քայլերի արդյունքում ոչնչի չի լինի հասնել»։

Անդրադառնալով առաջիկայում կայանալիք Ալիեւ-Փաշինյան հնարավոր հանդիպմանն էլ, Խոսրով Հարությունյանն ասաց, որ մինչ բանակցելը կողմերը պետք է հստակեցնեն իրենց հետագա անելիքները, քանի որ բանակցային սեղանին ասված յուրաքանչյուր բառի համար պետք է պատասխանատվություն կրել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031