Մարտի 18-ին ԵՄ-ն հայտարարեց հայ երիտասարդներին ուղղված իր աջակցությունն ամրապնդելու պլանների մասին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կրթական բարեփոխումների շուրջ երկխոսություն սկսելու և նոր կրթական կենտրոնի ստեղծման միջոցով՝ աշխատաշուկայի համար գիտության ոլորտում ուսանողների և երիտասարդ մասնագետների պատրաստման համար:
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, երկիր այցելելով, պաշտոնապես մեկնարկեց ԵՄ-Հայաստան կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ երկխոսությունը՝ Ուսուցման եվրոպական հիմնադրամի հետ մեկտեղ:
Հանդիպում կայացավ նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ՝ կրթության հատվածի առջև ծառացած մարտահրավերների ուղղությամբ լուծումներն ուրվագծելու նպատակով:
«Երիտասարդներին ուղղված Եվրոպական միության աջակցությունը Հայաստանի հետ մեր համագործակցության առանցքային առաջնահերթություններից է և ընկած է Արևելյան գործընկերության հիմքում»,- այցի ընթացքում ասել է Մերեդիթը:
EU NEIGHBOURS east