Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյանը՝ Շիրխանյանի պնդման մասին, որ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակալ է եղել

Մարտ 22,2019 16:23

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ԱԺ-ում էր եւ լրագրողները նրանից հետաքրքրվեցին Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին, ինչը պնդել էր Վահան Շիրխանյանը: Վանեցյանը պատասխանեց. «Այո, տեղեկություն ունեմ, բայց ես ոչ կհերքեմ, ոչ էլ կհաստատեմ պարոն Շիրխանյանի տեղեկությունը: Գործը վարող մարմին կա՝ ՀՔԾ-ն է, խնդրում եմ բոլոր հարցերով դիմել ՀՔԾ-ին: ՀՔԾ-ն երբ անհրաժեշտություն կլինի, այդ հարցին կպատասխանի»:

Վանեցյանը տեղեկացրեց, որ գլխավոր դատախազությունը Շիրխանյանի նամակն ուղարկել է իրենց եւ ոստիկանություն եւ հիմա ուսումնասիրում են, եթե կլինեն փաստեր, որոնք հիմք կտան վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը, կամ հարուցել նոր գործ, կլինի:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ-ում կան քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ գործակալներ են, քան քաղաքական գործիչներ, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Վանեցյանն ասաց, որ ամեն բան չէ, որի մասին կարող են խոսել:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ հարցին, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, վերջին շրջանում բացահայտումներ չկան՝ Վանեցյանն ասաց. «Ես էլ եմ դժգոհ իրավապահ համակարգի, ԱԱԾ-ի աշխատանքից: Այո, այն տեմպը եւ աշխատանքները, որոնք իրականացրել են մեր գործունեության սկզբնական շրջանում, իհարկե, տեսնում եք, որոշակի նվազում կա: Դա բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած որեւէ գործ հնարավոր չլինի շահարկել ու ասել, որ մենք գործել ենք քմահաճույքով: Մենք գործում ենք օրենքով ու փորձում ենք անել ամեն ինչ, որ օրենքի պահանջը կատարենք»: Վանեցյանը վստահեցրեց, որ նոր հնչեղ բացահայտումներ կլինեն:

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը ոստիկանությանը գաղտնալսելու հնարավորություն տալու մասին օրենքի նախագիծ ունի, հարցին՝ ԱԱԾ-ն ո՞նց է վերաբերում այդ նախագծին՝ Վանեցյանը պատասխանեց, որ կապուղիները ԱԱԾ-ն է տրամադրում գաղտնալսելու ու դա ճիշտ է, պետք է պահպանվի. «Կլինի քննարկում ԱԺ-ում, եթե այդ նախաձեռնությունը դառնա օրենք, մենք կենթարկվենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031