«Եթե ես սկսեմ իմ մասին ինչ գրում են, դատի տալ մադկանց, ուղղակի խայտառակություն կլինի», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսպես հերքեց տեղեկությունները, թե իր ընտանիքը կապ ունի բենզինի շուկայի հետ: Նա ասաց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը ու հորդորում է այդ լուրը հրապարակած ԶԼՄ-ի հանդես գալ հերքումով:
Վանեցյանի խոսքով՝ «Որպեսի իրենց դիտումները լինեն, իրենց տեղադրած նյութը շատ կարդացվի, նման տեղեկություն են հրապարակում, ուղղակի ամոթալի է, իմ ընտանիքը որեւէ կապ չունի բենզինի շուկայի հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ