ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մարի Պասքիեն մարտի 26-28-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի խոսնակի, արտգործնախարարի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի հետ:
Հանդիպումներ են նախատեսվում նաև քաղաքական խմբերի առաջնորդների, տարբեր խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, ինչպես նաև ԵԽԽՎ հայկական պատվիրակության հետ:
ԵԽԽՎ նախագահը նաև կմասնակցի գենդերային հարցերի շուրջ կլոր սեղան քննարկման մարդու իրավունքների պաշտպանի և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ