Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ մարտի 21-ին Մոսուլում տեղի ունեցած ողբերգական պատահարի առնչությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել:
Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնել Իրաքի նախագահին, իսկ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել համբերություն և ոգու արիություն:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ