Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. ԿԲ նախաձեռնությունը եւ ապօրինի հարստացման դեմ պայքարը իրար հետ աղերս չունեն

Մարտ 22,2019 14:57

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը խոսելով անցումային արդարադատության եւ «Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման վերաբերյալ» եւ «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգերի նախագծերի մասին՝ ասաց, որ սրանց մասին խեղաթյուրված լուրեր եղան: Հայեցակարգերի հեղինակը ՀՀ կենտրոնական բանկն է: Ըստ Խոսրով Հարությունյանի, խնդիրը փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման մասին է: Միջազգային փաստաթղթերով էլ է ամրագրված, որ եթե դատարանը վճռում է, որ այս կամ այն անձը միջոցները օգտագործել է փողերի լվացման կամ ահաբեկչության նպատակով, այս եւ միայն այս դեպքում է հնարավոր գույքը բռնագանձել առանց դատարանի որոշման: Ցանկացած այլ դեպքում բռնագանձումը միայն դատարանի որոշմամբ է:

Հետեւելով այս թեմայով լուրերին եւ քննարկումներին, Խոսրով Հարությունյանը մտահոգվել է. փորձ է արվում «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգը ներկայացնել ապօրինի հարստացման դեմ պայքարի տրամաբանության մեջ: Այս դեպքում, ըստ բանախոսի, կիրառվում է մեղավորության կանխավարկածը, ինչը, ըստ նրա, ամենաանթույլատրելի մոտեցումն է , երբ մարդը պիտի ապացուցի, որ հարստացել է օրինական ճանապարհով, հակառակ դեպքում՝ պետությունը ինչ կուզի կանի: Խոսրով Հարությունյանը սա համարում է սահմանադրական անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում: Նա համաձայն է, որ ապօրինի հարստացման բոլոր դեպքերը պետք է դատական լուծումներ ստանան:

«Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» նախաձեռնությունն ու ապօրինի հարստացման դեմ պայքարը իրար հետ աղերս չունեն, վստահ է Խոսրով Հարությունյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031