Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը անկյունաքարային է համարել Ֆրանսիայի և Հայաստանի վարչատարածքային միավորների միջև ապակենտրոնացված սերտ համագործակցությունը

Մարտ 22,2019 14:49

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագը, նույն գործակալության Կենտրոնական Ասիայի երկրների և Հայաստանի հարցերով ղեկավար Ֆանեթ Բաղդենը և այլ պաշտոնատար անձինք։

Ջերմորեն ողջունելով բարեկամ երկրի պատվիրակությանը՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել երկու պետությունների և ժողովուրդների միջև առանձնահատուկ մակարդակի գործընկերային և դաշնակցային հարաբերությունները քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, կրթամշակութային հաղորդակցության, միջտարածաշրջանային համագործակցության ոլորտներում։ Հայ-ֆրանսիական փոխգործակցության առանցքում նախարարն անկյունաքարային է համարել Ֆրանսիայի և Հայաստանի վարչատարածքային միավորների միջև ապակենտրոնացված սերտ համագործակցությունը և հավելել, որ հայկական կողմը հավատարիմ է այս գործընթացում շփումների նոր եզրեր գտնելու իր հանձնառությանը։ Նախարար Պապիկյանը հատուկ արժևորել է էներգախնայողության, ոռոգման համակարգերի, ջրամբարաշինության ոլորտներում Զարգացման ֆրանսիական գործակալության ծավալած լայնամասշտաբ գործունեությունը և ընդգծել, որ գործակալությունն առանցքային դեր ու նշանակություն ունի  Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, գործակցության օրակարգի հարստացման տեսանկյունից։

Իր հերթին դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ անցած տարվա գարնանային իրադարձություններից հետո ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շեշտակի մեծացել է  Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ուղղությամբ շահագրգռվածությունը։ Դեսպանը նաև հույս է հայտնել, որ այս տարվա աշնանը Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին ընդառաջ` կողմերին կհաջողվի համակարգել բոլոր գործնական ծրագրերն ու գաղափարները և ներկայանալ փոխգործակցության պատրաստի թղթապանակներով։

Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագն  արդյունավետ  է որակել տարբեր ծրագրերի շուրջ ՀՀ ՏԿԶ նախարարության հետ համագործակցությունը և ասել, որ Վեդու ջրամբարի հաջողված օրինակով գործակալությունը պատրաստակամ է առավել խորը ներգրավվել ու օժանդակել Հայաստանի էներգախնայող և ջրային ենթակառուցվածքային կարողությունների հզորացմանը։

Ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է բոլոր ուղղություններով հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդմանը և համատեղ իրականացվող ծրագրերի աշխարհագրության ընդարձակմանը միտված հայկական կողմի պատրաստակամությունը և նկատել, որ հենց երկու երկրների և ժողովուրդների շահերից է բխում զարգացման ընդհանուր տեսլականի ձևավորումը։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031