Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներդրողները վերջ պիտի տան Գյումրիում ջրի գնով պատմական կառույցներ գնելու ակնկալիքին»․ Սամվել Բալասանյան

Մարտ 22,2019 14:17

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հարցրեց, թե իշխանափոխությունից հետո «Կումայրի» արգելոց- թանգարանի տարածքում  ներդրումներից հրաժարված անձանց հետ առիթ եղե՞լ է հանդիպել, զրուցել, հասկանալ, թե ի՞նչն էր պատճառը Գյումրիից համատարած երես թեքելու։

«Չի կարելի ասել համատարած, որոշները շարունակեցին՝ հանձինս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի,  արդեն ավարտում է շինարարությունը, շահագործում է իր ռեստորանի շենքը։ Որոշներն էլ հրաժարվեցին, դուք իրենց հարցրեք, ինչո՞ւ հրաժարվեցիք, ես, ճիշտն ասած, չեմ կարող ասել, ինչո՞ւ հրաժարվեցին», -ասաց Գյումրու քաղաքապետը։

Դիտարկմանը՝ կա՞ն արդյոք նոր հետաքրքրվողներ, Սամվել Բալասանյանն ասաց․ «Պատկերացրեք վերջերս սկսել են հետաքրքրվել տարբեր ֆիրմաներ, այն ռեստորանային համալիրների տերերը, որոնք ցանց ունեն հանրապետությունով մեկ։

Մեր բնակիչները բարձրացրեցին իրենց տան գները, վերջնական չեն համաձայնում այդ գներով ձեռք բերել, տեսնենք ինչ կլինի։ Մեր փողոցները, որ լրիվ  կառուցապատեցինք, վերջացրեցինք, տուրիստներն ավելի շատացան, բնականաբար հիմնական միջոցների արժեքը կբարձրանա, ներդրողները նույնպես կհամոզվեն, որ բարձր գնով պիտի գնեն, այնպես չէ, որ էստեղ կարելի է ջրի գնով ինչ-որ բան գնել։

Չպիտի մոռանան, որ Գյումրիում գեղեցիկ, պատմություն ունեցող փողոցներ ու կառույցներ են, բոլորը պատմական արժեքներ, այնպես չէ, որ բնակիչը միանգամից, իրենց ուզած գնով պիտի համաձայնի։ Ես, իհարկե, բնակչի կողմն եմ։ Մյուս կողմից էլ կարևոր է, որ ներդրումներ ունենանք, բիզնեսն այնպիսի բան է, որ հենց մարդը հասկացավ՝ իր հյուրատունն անհրաժեշտ է, ինքը կարող է  հյուրեր ընդունել ու գումար աշխատել, այդ տենդենցը ձնագնդի պես կմեծանա, արդեն քանի հատ կառուցել են»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031