Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանը հույս չի տալիս, որ 3-րդ երկրներից ՀՀ ներկրվող մեքենաների ցածր մաքսատուրքերը կպահպանվեն

Մարտ 22,2019 13:43

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի անդամ, պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը կրկին բարձրաձայնեց երրորդ երկրներից ՀՀ ներկրվելիք ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացման խնդրի մասին: Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից ԵՏՄ համաձայնագրով սահմանված կարգով՝ կառույցի անդամ երկրների համար մաքսատուրքերի աճ կլինի, ինչն առավելապես վերաբերում է երրորդ երկրներից ՀՀ ներկրվելիք ավտոմեքենաներին:

Հանձնաժողովի նիստին ներկա ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց՝ իրենց իրավասության շրջանակում ամեն ինչ փորձելու են անել՝ ԵՏՄ գործընկերների հետ քննարկումներում արդյունքի հասնելու համար. «Եթե պարզաբանեմ, ապա հայտնի է, որ երրորդ երկրներից ՀՀ ներմուծվող մեքենաների զգալի մասը հետո արտահանվում է ԵՏՄ անդամ-երկրներ: Պատճառն այն է, որ ՀՀ-ում մաքսատուրքերն ավելի ցածր են, քան ԵՏՄ մյուս երկրներում, եւ սա բոլորը գիտեն»:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ ցածր մաքսատուրքով մեքենաները ՀՀ բերվելուց հետո տարվելով ԵՏՄ շուկաներ՝ կրճատում են ԵՏՄ երկրներ ներմուծվող մեքենաների ծավալը, հետեւաբար՝ այդ երկրներին «զրկում» բարձր մաքսատուրք ստանալու հնարավորությունից. «Այստեղ, իհարկե, շահերի հակասություն կա: ԵՏՄ անդամ-պետությունները մեզ կարող են ասել, որ մենք անցումային ժամանակահատված ենք ունեցել եւ արդեն օգտվել ենք դրանից: Անցումային ժամանակահատվածն ավարտվում է, ուստի մենք կփորձենք հիմնավորել մեր տեսակետը: Բայց հաշվի առնենք, որ հակափաստարկներ էլ են լինելու ԵՏՄ մյուս գործընկերների կողմից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031