Երեկ ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում «Իմ քայլի» պատգամավոր, նախկին լրագրող Գայանե Աբրահամյանն անհարմար դրության մեջ դրեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ նրա խոսնակ Աննա Օհանյանին (լուսանկարում) մեղադրանքներ հասցեագրելով, որը նստած էր նախարարի կողքին։
«Դուք մամլո խոսնակ ունեք, որը տարիներ շարունակ ծառայել է ՀՀԿ-ին եւ եղել է ՀՀԿ անդամ։ Արդյոք նա ազնվորեն եւ անկեղծորեն կարո՞ղ է ներկայացնել այն ամբողջ աշխատանքը, որ այսօր է իրականացվում»,- նախարարության PR-ով մտահոգ՝ ասաց իշխանական պատգամավորը։
Նախարարը փորձեց կանգնել իր խոսնակի «թասիբին»՝ հայտարարելով, որ գոհ է նրա աշխատանքից։ Բայց այստեղ խնդիրը դա չէ, այլ նախկին լրագրող պատգամավորի հարցադրումը, որն առնվազն կոռեկտ չէր՝ մի կողմից, քաղաքականապես խիստ խոցելի էր՝ մյուս կողմից:
Բայց շատ ավելի կարեւոր այն, որ մի քանի ամիս առաջ իշխանությանն անդամագրված գործիչը կարծում է, որ այլ կուսակցությունների անդամները չպետք է աշխատեն, որ ընդդիմություն դարձած ՀՀԿ-ն ու նրա անդամները վտանգավոր են: Իսկ քաղաքական հայացքների համար մարդուն մերժելու, վատաբանելու պրակտիկան ուղղակի քաղաքական ռասիզմ է եւ ՀՀԿ-ական գործելաոճ, Եվ որքանո՞վ է սա սիրո եւ հանդուրժողականության սկզբունքների մեջ տեղավորվում:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում