Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն դարձյալ պատասխանել է բանակցությունների ձևաչափի փոփոխության հայտարարությանը

Մարտ 22,2019 12:20

Միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը, որը արտացոլում է բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը, լուրջ ազդանշան է Հայաստանի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Trend-ը, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ «Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղանի շուրջ հրավիրելու առաջարկը ոչ թե ձևաչափի փոփոխության առաջարկ է, այլ բանակցային ձևաչափի վերականգնման»:

Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ նշվում է, որ Փաշինյանի այդ հայտարարությունը «պարզաբանման է ենթակա, քանի որ չկա այնպիսի փաստաթուղթ կամ որոշում, որոնք կարող են ամրապնդել դրա հիմնավոր լինելը»:

«Այս կապակցությամբ դարձյալ հարկ է նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որում նրանք միանշանակ հանդես են գալիս բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելու օգտին: Նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ: Միջազգային հանրության այդ դիրքորոշումը լուրջ ազդանշան է Հայաստանի համար, ինչպես նաև վկայում է Ադրբեջանի հիմնավորված դիրքորոշման աջակցության մասին»,- ասվում է մեկնաբանության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031