Մարտի 21-ին, զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում 2 դիմակավորված ճիվաղ, որոնցից մեկը զինված հրացանով, մեկը՝ ատրճանակով, մտել են Արմավիր քաղաքի 107 թաղամասի 204 տուն և զենքի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարել նշված տանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավազակներին չի հաջողվել իրենց սև գործն ավարտին հասցնել, քանի որ տանտերը՝ 49-ամյա Կարապետ Մարգարյանը, դիմադրություն է ցուցաբերել, ինչի արդյունքում էլ հնչել են կրակոցներ, այնուհետև 2 ստահակները դիմել են փախուստի:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: