Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս պետք է այդ տոնը նշել։ Պետք է փողոցնե՞ր փակել, «գըմփ-գըմփ հու՞» անել. «Իրատես»

Մարտ 22,2019 10:26

Երեկ կառավարությունը հավանություն տվեց օրենքի մի նախագծի, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր:

Ի՞նչ ուղերձ է հղում իշխանությունը այս նախագծով. Հայաստանում քաղաքացուն պիտի հիշեն, գնահատեն միայն ապրիլի վերջին շաբաթ օ՞րը, իսկ մյուս օրերին քաղաքացին «մարդ» չէ՞: Մինչդեռ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է այնքան կարևորել իշխանափոխության իր ծրագիրը, սեփական անձը, որ չի խորշում այսպիսի անհեթեթ քայլերից: Պատմագրությունը հետագայում սերունդներին կփոխանցի` կար մի Նիկոլ, որ հեղափոխություն արեց, անգամ քաղաքացու օր հռչակեց, բայց հետո… Խեղճ պատմագրություն:

Իսկ ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը: Նրանք քաղաքացի չե՞ն, այդ տոնը նրանց համար չէ՞: Ինչու՞ է կառավարությունն այսքան համեստ գտնվել, կարո՞ղ էր, չէ՞, փողոց փակողների, Նիկոլին պաշտողների, համացանցում գրոհ կազմակերպողների, տնտեսական ակտիվիստի առանձին օրեր նշել տոնացույցում։ Ինչքա՜ն ուրախ կանցներ մեր օրը։ Թե չէ, միայն քաղաքացու օր:

Բացի տոն ունենալուց, կա շատ կարևոր մի հանգամանք ևս. ինչպե՞ս պետք է այդ տոնը նշել։ Պետք է փողոցնե՞ր փակել, «գըմփ-գըմփ հու՞» անել և, ամենակարևորը, հարկավոր է Գյումրիից մինչև Երևան քայլե՞լ, որ տոնը չիմաստազրկվի։ Ու կրկին «մեծ» խնդրի առաջ են կանգնում հակահեղափոխականները։ Ի՞նչ պետք է անեն նրանք` ինքնակամ փռվեն ասֆալտի՞ն, ծեփվեն պատերի՞ն…

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նաիրա says:

    Հարգելի Ռուզան Խաչատրյան և ,,Առավոտ՛՛ -ի խմբագրություն, չի կարելի էսքան թունոտ լուսաբանել նոր իշխանության ամեն մի նոր առաջարկ ու որոշում։ Քաղաքացու օր է, ՀՀ բոլոր քաղաքացիների համար է, հանձինս ձեզ, և հեղափոխությանը մասնակցած և չմասնակցած ՀՀ քաղաքացիների համար։ Ըստ ձեր մեկնաբանության եթե ապրիլի 24-ը մեկ օր է, տարվա մյուս օրերին մենք չենք հիշու՞մ թուրքերի ոճրագործության մասին, ամեն պատեհ առիթով չեն հիշեցնու՞ մ ամբողջ աշխարհին հայ ազգի հանդեպ եղեռնագործության մասին, եթե մայիսի 1-ը մեկ օր է, ուրեմն տարվա մյուս օրերին քաղաքացին աշխատող չէ՞
    , եթե մարտի 8-ը մեկ օր է, ուստի մյուս օրերին կանայք գեղեցիկ և գնահատված չե՞ ն։ Էս ինչ անիմաստ հոդված եք գրել։ Իսկ այդ օրը նշելու համար բոլորովին էլ հարկավոր չէ ձողոցներ փակել ու Գյումրիից-Երևան քայլել /հիմա մարտի 8-ին երևի թե Ցետկինի նման գործադուլ չենք անում/, կարելի է ուղղակի տոնական համերգներ կազմակերպել քաղաքների հրապարակներում և ուղղակի տոնական տրամադրությամբ անցկացնել այդ օրը։

    • Հարգելի Նաիրա, շնորհակալություն դիտարկումների համար: «Առավոտը» փորձում է հնարավորինս ներկայացնել առկա բոլոր տեսակետները՝ կոնկրետ «Քաղաքացու օրվա» կապակցությամբ նախ ներկայացրել էինք կառավարության հաղորդագրությունը եւ Նիկոլ Փաշինյանի գրառումը, իսկ այսօր մամուլի տեսության շրջանակում՝ կողմ եւ դեմ տեսակետները:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031