Հայաստանում, անշուշտ, կան քաղաքական ուժեր եւ գործիչներ, որոնք իրենց հավակնություններն այսպես թե այնպես կապում են Ռուսաստանի աջակցության հետ: Նրանցից շատերը սերտորեն համագործակցում են այդ երկրի քաղաքական շրջանակների հետ, «մեսիջներ» են ստանում կամ ուղարկում: «Ղարաբաղը Ռուսաստանի մանդատի տակ հանձնելը» հենց այդ տեսակի ուղերձ է: Առաջարկն, իմ կարծիքով, անընդունելի է, որովհետեւ եթե դու կամավոր զիջում ես քո ինքնիշխանության թեկուզ մի մասը, ապա նա, ով այդ մասը ստանում է, ավելի ազատ է իրեն զգում՝ այս կամ այն լուծում քո վզին փաթաթելու հարցում: Ինձ թվում է, պետք է հակառակը՝ ամրապնդել Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը, եւ այդ առումով վարչապետի ջանքերը՝ այդ պետության ներկայացուցիչներին բանակցությունների կողմ դարձնելու ուղղությամբ, սկզբունքորեն ճիշտ են:
Եվ հակառակը. ինձ թվում է, անիմաստ են՝ «պարոն Պուտինից հայ ժողովրդի հաղթանակը բերելու» փորձերը: Մինչեւ 2018 թվականի ապրիլը դա աշխատող մեխանիզմ էր, սակայն հիմա, երբ Հայաստանի քաղաքացիներն իրենք, առանց որեւէ ճնշման, առանց արտաքին միջամտության ընտրել են իրենց իշխանությունը (իր բոլոր թերություններով հանդերձ), այժմ անիմաստ է դրսում փնտրել մեր իրականության վրա ազդեցության լծակներ:
Ռուսաստանը հնարավորություն չունի Հայաստանում կամ Արցախում իշխանություն փոխելու, սակայն կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ղարաբաղյան խնդրի իր նախընտրած կարգավորման ծրագիրը (այսպես կոչված «Լավրովի պլանը», որն իր հերթին «մադրիդյան սկզբունքների վատթարագույն տարբերակ է) կյանքի կոչելու համար: Սա այն դեպքն է, երբ մենք բոլորս, մոռանալով տարաձայնությունների մասին, պետք է դրան դիմադրենք եւ օգնենք մեր իշխանությանը, որ այն նույնպես դիմադրի:
Ես չգիտեմ, կան արդյոք աշխարհում հայեր, որոնք համաձայն են այդ ծրագրի հետ՝ տարածքների զիջում հանրաքվեի անորոշ խոստման դիմաց: Բայց եթե նման մարդիկ կան, ապա նրանք խորը մոլորության մեջ են, որովհետեւ դա ուղիղ ճանապարհ է դեպի լայնամասշտաբ պատերազմ. այդ «պլանի» իրականացումը պարզապես հնարավորություն կտա Ադրբեջանին՝ իր համար ավելի հարմար դիրքից մեզ վրա հարձակվելու:
Կարգավորման նման ծրագիրը մերժելու հարցում, համոզված եմ, հնարավոր է հասնել եւ աշխարհին ցույց տալ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլեւ բոլոր հայերի միասնականությունը: Այնպես, ինչպես մենք չենք վիճում այն մասին, թե արդյոք եղել է Հայոց ցեղասպանություն, այնպես էլ, կարծում եմ, կարող ենք չքննարկել այն հարցը, թե արդյոք մեզ համար ընդունելի է «Լավրովի ծրագիրը»: Կողմերը եւ միջնորդները պետք է մտածեն ավելի իրատեսական գաղափարների մասին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հանրապետության կառավարության անդամները ամենաազնիվ, ամենահզոր, ամենակրթված, ամենաճարպիկ եւ ամենախելացի աստվածային արարածներն են (ստեղծագործություններ են) հանրապետության հասարակության (բնակչության) շրջանակում:
Փառք ամենախելացի, ամենազոր, ամենաճարպիկ, ամենահզոր եւ ամենագեղեցիկ աշխարհի վարչապետին՝ աստվածատուր Նիկոլ Փաշինյանին:
Միայն նա եւ նրա կառավարությունը կարող են զարգացնել, ջրել ու ծաղկեցնել
հանրապետությունը, վերացնել աղքատությունը, հետամնացությունը, նախանձը, շահամոլթյունը, քանդել հինը եւ որպես հանճարեղ արարիչ ստեղծել նորը:
«Լավրովի պլան»-ին՝ «քուօնշ»:
Հարգելի Ռուբեն,
թե Փաշինյանը ինչպիսին է, դեռ շատ վաղ է խոսել: Հավանականության տեսությունը չի բացառում նույնիսկ Ձեր նկարագրությունը: Այդ տաս ամիսները, որը այսպես հաճույքով ծամծմում են գնված ԶԼՄ-ները պարզապես պատրվակ է ինչ-որ բան խոսելու համար։ Հետադարձ հայածք գցեկ ձեր տասնամյակներին։ Հիշում եմ Ձեր ակնարկը Հովիվի վերաբերյալ… Ամբողջ գնված համացանցը լցված է Ձեր համախոհների նմանատիպ մեկնաբանություններով՝ Նիկոլին սատարողները ոչխարների մի հոտ է: Կնախնտրեմ ԱԶՆԻՎ ՀՈՎԻՎԻ հոտում ոչխար լինել, քան տգետ ու ստոր թալանչուն թիմակից: Արժեհամակարգի խնդիր է, ընդամենը։ Փորձեք զբաղեցնել ապագա Հովիվի թափուր տեղը և գործով ապացուցել Ձեր կարողությունները։ Դա շատ ավելի ազնիվ կլինի, քան օդում կրակերը:
Ապրիլի 23-ը նշանակել քաղաքացիների օր:
Նուբարաշենը վերանվանել Նիկոլսկոյե:
Փառք պետական եւ հոգեւոր հովիվ Փաշինյանին:
Հուռա՜, ուռա՜, ռա՜…
հա, հիմա ել յանկարծ իբրեւ թէ կարեւորութի՞ւն պիտի տրուի Դասական Սփիւռքի կարծիքին… եւ իրապէս ալ, ի՞նչ իմաստ, ի՞նչ արժէք ունի այդ կարծիքը… նիւթական եւ գործնական աջակցութենէն զատ, երեսուն տարիներ ետք, այլեւս հասկցանք թէ բացարձակապէս ի զուր է մնացեալը, շինծու կամ երեւակայական է
դուք այդտեղ, Հայաստանի եւ Արցախի բնիկ եւ բնակիչ հայեր, ըրէք ինչ որ կ’ուզէք, Արցախի հարցն ա՜լ, ձեր մնացեալ բոլոր խնդիրներին ալ լուծեցէք, ինչպէս որ կը ցանկանաք
մենք ըստ այնմ կը յարմարինք, եւ մեր օժանդակութիւնը կը բերենք, որքան որ կարելի է. սակայն այլեւս առանց մենք մեզ քայքայելու. մենք ալ դուրսը, մեզի վերաբերող, մեր մտահոգութիւններն ու հարցերը ունինք
Հույսը – լույսը է,
Հայքը – մեր օրրանը:
Այո, ատիկա մեծ երազներէն մէկն էր, որ այլեւս ցնդեցաւ գնաց – այժմու Հայաստանի կապակցութեամբ – : Հազիւ Արցախ մը հնարաւոր եղաւ ազատագրել, եւ այդ ալ դեռ…: Այս վիճակով, Հա՞յքը պիտի վերականգնենք… Հայաստանի իշխանաւորները ատենը մէկ մեզի կը հաւատացնեն թէ այդ ազգային գերագոյն ձգտումները կարելի է իրականացնել, հայկական Պետութեան միջոցաւ եւ շնորհիւ: Անոնք ընդհանրապէս այդ մասին կը խօսին միայն երբ որ ունկնդիրները դասական Սփիւռքի հայերն են անշուշտ, այսինքն՝ մի քիչ շոյելու համար կթան կովը: (Չնայած, այս նորերուն ամբոխահաճութիւնը հիմակուց հիմա վերապահուած է միայն իրենց բնակչութեան, քիչ մըն ալ հայաստանեան «սփիւռքին», Լօս-Մօս: Նախկինները աւելի վարպետ էին այդ երազը ծախելու մէջ: )
Հարգելի Հ.Շ.
Ձեր մեկնաբանություններից մեկում գրել էիք, բառացի չեմ մտաբերում, սակայն իմաստը սա էր “բարեհաճեիք մի փոքր էլ դիմանայիք, քանի որ դեռ անյելանելիության հատակին” չէիք հասել: Կարծում եմ այս եկրխոսությունից հասկացաք, որ հատակին հասել ենք և Հայաստանում ԱԴԵԿՎԱՏ մարդկանց թիվը այնքան էլ շատ չէ:
Այդ արտայայտութիւնս յիշում եմ, այո, Քաղաքացի, թէպէտ բառացիօրէն այդ չէր: Ամէն պարագայի, այդ ալ սխալ կարծիք մըն է իմ կողմէս, քանզի վերջի վերջոյ, ամէն մարդ ինք կ’որոշէ թէ ուր է իր յատակը, եւ այդ ուղղութեամբ որեւէ բաղդատական սահմանափակ արժէք ունի: Հետեւաբար, մէյ մը որ դուք որոշեցիք թէ հասած էիք յատակը, ալ ի՞նչ կարեւոր այլ կարծիքները (բացի եթէ ձեզմէ ոմանք յանկարծ անդրադառնան որ այդ յատակը ուր կը կարծէին թէ հասած են, իսկապէս յատակը չէր… ոչ անպայման գիտակցելով թէ ամէն բան այդքան ալ սեւ, մութ, վատ ու բացարձակապէս թափուելիք չէր, այլ մնալով հանդերձ այդ համոզումին վրայ՝ տակաւին նոր ու անպեղելի յատակների հասնին, յառաջիկային…)
Կարծում եմ, մեր ազգային հարստությունը մեր ներազգային բազմազանության մեջ է եւ պետության գլխավոր նպատակը այդ բազմազանության պահպանումն ու պաշտպանությունն է: Մենք բոլորս հայ ենք, բայց լիքը բարբառների ու խոհանոցների նրբերանգներ ունենք, մտածելակերպի ու այլ ավանդույթների նրբերանգներ ունենք, դրա համար պետական ներքին սահմանները ես կգծեի հենց ասենք նույն բարբառով խոսողների տարածքներով: Բոլորս իհարկե պետք է գրական հայերենին տիրապետենք, որ իրար լեզու հասկանանք, թե չէ մեր բարբառներն այնքան տարբեր են իրարից, որ հաճախ ոչ մի բառ չես հասկանում: Մենք պետք է պաշտպանենք նաեւ քոչվորների գաղութատիրության տակ գտնվող մեր հայ բարբառներն ու մտածենք ինչպես վերադարձնենք հողն իր տիրոջը: Ամեն գյուղ ու շրջան պետք է դպրոցներում սովորեցնի սեփական լեզվական ու մշակութային յուրահատկություններին, այդ թվում նաեւ սեփական հողը ժամանակավորապես կորցրած մեր ազգակիցները: Սա նմանապես վերաբերում է նաեւ մնացած բոլոր ազգություններին, որոնք կհայտնվեն հայ պետական համակարգում, իսկ քոչվորների քամակներին պետք է տալ, որ հերիք է նստակյաց կյանք վարեն, ժամանակն է վերադառնան իրենց քոչվոր կենսակերպին, սա էլ նրանց ազգային յուրահատկությունն է, որը մենք նույնպես պետք է պաշտպանենք:
Հայերուն իրարու չհասկնալը բնաւ կապ չունի իրենց գործածած լեզուներուն կամ բարբառներուն հետ:
Մէկ բառ հայերէն չգիտող հայեր կան դասական Սփիւռքի մէջ, որոնց հետ երբ որ խօսակցիմ, աւելի մօտ ու հարազատ կը զգանք երկուստեք, որպէս հայեր, քան թէ շատ լաւ հայերէն խօսող կարգ մը հայաստանցիներու հետ – Հայաստանի մէջ կամ դուրս – :
Իրականութեան մէջ, մենք – ախպարներս – է որ սկիզբէն ամէն բան սխալ հասկցանք: Մինչեւ իսկ Արցախի պայքարը: Հարաւային Կովկասի մէջ, լայնատարած եւ յարատեւ տարողութեամբ, հայոց ազգային գաղափարաբանութիւն պարզապէս չկայ, չէ մնացած: Այլ կան հիմնականօրէն՝ գետնաքարշ (pragmatic) հաշուարկներ: Սակայն համաձայն եմ նաեւ որ դասական Սփիւռքի մէջ հակառակ խնդիրը կայ՝ գաղափարականն է որ կը տիրապետէ: Վնաս չունի, ամէն հայ իր գիտցած հայութիւնը թող ապրի ուրեմն: Սակայն մէկը միւսին թող չխաբէ թէ իբրեւ թէ նոյն ըմբռնողութիւնը ունի: Հայոց Ազատագրական Պայքարը, որու վեհագոյն նպատակն էր հայի ազգային միասնական ինքնութեան, համահայկական ազգային միաւորի մը գոյացումը, պարզապէս ձախողած է: Կեանքը կը շարունակուի, Աշխարհի վերջը չէ:
Պետականությունը ժողովրդի համար ծնողի նշանակությունն ունի, պետականություն չունեցող ժողովուրդը որբ է, ինչքան էլ լավ վերաբերմունք լինի նրանց հանդեպ: Խորհրդային Միությունը լավ թե վատ շատ թե քիչ բայց ապահովում էր հայ ժողովրդի պետականանության ինչ որ չափ եւ մինչ այսօր մենք որբի հոգեբանություն չունենք:
Խորհրդային Միութեան պարագային, համաձայն եմ: Նոյնիսկ, «լավ թե վատ» որ ասում էք, կարելի է ասել թէ աւելի լաւը կար այդտեղ, քան թէ վատը, վաթսունական թուականներէն ետք:
Սակայն ներկայիս, Դասական Սփիւռքը, իր կառոյցներով, հաւաքական գիտակցութեամբ, կազմապերպութեամբ, ոգիով, ըմբռնողութեամբ եւ արդիւնաւէտութեամբ, աւելի մօտ է հայկական Պետականութեան մը յղացքին, քան թէ Հայաստանի Հանրապետութեան մէջ տեղի ունեցող ձգտումն ու փորձերը, դէպի այդպիսի մի բան:
Հետեւություն՝
Եթե հայ հավատացյալը քրիստոնյա չի, ուրեմն էլ ի՞նչ հայ, էդ հեչ էլ հայ չի, լավագույն դեպքում անորակ հայ է, եթե հայ կուսակցականը դաշնակ չի, էդ հեչ էլ հայ չի, լավագույն դեպքում անորակ հայ է, եթե ազգությամբ հայը Դասական Սփյուռքին չի պատկանում, էդ հեչ էլ հայ չի, լավագույն դեպքում անորակ հայ է, իհարկե, սրտներս ցավում է էդ անորակների համար, բայց դե դրանցից հայ դուրս չի գա, սպասենք Խորհրդային Միության վերակենդանացմանը, վերցնեն էս մեր անորակներին մարդ դարձնեն:
արդարեւ, երբ որ դաշնակները իսկ կը սկսին Խորհրդային Միության կարօտախտը ունենալ, ալ երեւակայեցէք թէ ինչ վիճակի մէջ էք այժմ
բայց մի մտահոգուիք, Դասական Սփիւռքի մէջ ալ կան անորակ հայեր
իսկ եթէ այսպիսի կտրուկ, սեւ-ճերմակ դատողութիւններ ձեզ կ’անհանգստացնեն, նկատի ունեցէք խնդրեմ թէ մէկ տարիէ ի վեր ձեր նոր իշխանաւորները միայն այդպէս են մտածում եւ արտայայտւում, սկսեալ հոտող ձուկի գլխէն իսկ
Իմ հեգնական գրածիս իմաստը հետեւյալն է, վաղը հայ բանակը պետք է կռվի թշնամու դեմ ու մեկն էլ գալիս է ու ասում, ով քրիստոնյա չի, ով դաշնակ չի ու Դասական Սփյուռքից չի, թող գնան տները, մենք ձեր կարիքը չունենք, արդյունքում կունենանք հերթական կոտորած: Ամբողջ դասական երկրաչափությունը հիմնված է հինգ աքսիոմների վրա, բոլոր լուրջ գիտնականները երբ վիճում են իրար հետ, երբեք կասկածի տակ չեն դնում այդ աքսիոմները, մենք էլ մեր հայ կոչվելու աքսիոմները պետք է ունենանք, որ բոլոր հայերը դա ընդունեն որպես սրբություն ու հավատով, քանի մենք հստակ չունենք մեր ազգային ռազմավարությունը, մեր ազգային աքսիոմատիկան, մենք իրար հետ վիճելու իրավունք չունենք, քանի որ այդ վեճը բերելու է ինքնաոչնչացման: Թշնամու ուզածն էլ հենց դա է: Որբի բարդույթները թողնենք մի կողմ, ունենք պետություն ու միահամուռ ուժերով պետք է հզորացնենք ու ընդարձակենք մեր պետությունը եւ վերջապես Դասական Սփյուռքն էլ վերադառնա իր հողին տեր կանգնի: Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում..
այն պահին որ լայնածաւալ կռիւը սկսի, հայերի միջեւ բոլոր տարակարծութիւնները մէկդի կը դրուին, կ’առկախուին
խնդիրը այն է որ միայն այդ օրհասական պահուն է որ այդպէս կ’ըլլայ, եւ ուրեմն միայն ժամանակաւոր ընդմիջում մըն է այդ
մինչեւ յաջորդ ծայրագոյն ճգնաժամը…
այս ալ վեցերորդ աքսիոմն է, որ կը վերաբերի միայն մեզի
Ըհը, պատերազմի ժամանակ հավաքական ուժ ենք դառնում, մնում է ամենաբարդը՝ միջպատերազմական ժամանակ՝ խաղաղ ժամանակներում հավաքական ուժ դառնանք, իսկ դրա համար էդ խաղաղ ժամանակներում ազգովին պատրաստվում ենք հաջորդ պատերազմին, ընդ որում չենք սպասում որ մեր վրա հարձակվեն, մենք պետք է նախահարձակ լինենք: Եթե Խորհրդային Միությունը ոչ միայն գնահատեց հայերի խելքն ու շնորհքը, այլեւ կարողացավ լույս աշխարհ բերել այդ խելքն ու շնորհքն ու ծառայեցնել այն պետական շահերին, ի՞նչն է մեզ այսօր խանգարում որ մենք ինքներս ինքնակազմակերպվենք ու մեր խելքն ու շնորհքը ծառայեցնենք մեր պետականաթյան շահերին, որ վաղն արդեն պատրաստ լինենք ապագա պատերազմներում հաղթանակներին ու մեր հողերի վերատիրանալուն:
Հայ եմ ես, հայ եմ ես,
Լավ նայեցեք իմ երես,
Հայաստանը ազատող
Քաջ Վարդանի թոռն եմ ես:
Անուշ լինի նրան, ով այս ոտանավորը գիտի: