ԵԱՏՄ տարածքում աշխատանքներ են տարվում հեռախոսային ռոումինգը չեղարկելու ուղղությամբ: Այս մասին «Կոմսոմոլկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Ռոումինգի սակագինը ԵԱՏՄ-ում, այդ թվում մեր ակտիվ գործողությունների շնորհիվ, մի քանի անգամ կրճատվել է: Ցանկանում եմ նշել, որ այստեղ ազդեցություն ունի նաև տարածքի մասշտաբը: Եկեք չմոռանանք, որ ՌԴ-ում երկրի ներսում գործող ռոումինգը հանվել է անցյալ տարի միայն: Մենք աշխատանքներ ենք տանում կոնկրետ ընկերությունների հետ, որոնք ներկայացված են ԵԱՏՄ ամբողջ տարածքում, որպեսզի այդ մոտեցումը տարածվի ամբողջ Միության վրա»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ առայժմ վաղ է ժամկետների մասին խոսելը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ