Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր Երևան-Սարաևո չարտերային չվերթով մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի «J» խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը թիմի կազմում ընդգրկել է 25 ֆուտբոլիստի:.
Դարպասապահներ
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Հայկ Իշխանյան, «Լոռի»
Արտյոմ Խաչատուրով, «Լոռի»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Արաս Օզբիլիս, «Վիլլեմ-II» (Հոլանդիա)
Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»
Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուռական» (Արգենտինա)
Յուրա Մովսիսյան – առանց ակումբի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ