Լրահոս
Օրվա լրահոսը

Արևիկ Անափիոսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ

Մարտ 21,2019 20:00

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընտրվել է  Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի

հարցերով կոմիտեի (CDPPE)  բյուրոյի անդամ` դառնալով հեղինակավոր  այդ կառույցում Հայաստանը ներկայացնող առաջին պաշտոնյան:

Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով ղեկավար կոմիտեի 11-րդ լիագումար նստաշրջանը մեկնարկել է մարտի 19-ին, Ստրասբուրգում: Միջոցառմանը հրավիրված են 50 պետության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրականացնում են հանրակրթության և բարձրագույն կրթության պլանավորումը, քաղաքականության մշակումը և իրագործումը:

Կոմիտեի անդամ 50 պետությունից միայն չորսն են պատվիրակների ներկայացմամբ ընտրվում բյուրոյի անդամ, որոնց թվում այս անգամ ընդգրկվել է նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը:

Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոն կարևոր որոշումներ կայացնող և  նախարարական կոմիտեի նիստերի օրակարգի բովանդակությունը  ձևավորող մարմին է:

Նշենք, որ ԵԽ-ն կրթության ոլորտում մի շարք հիմնարար կոնվենցիաներ ունի, որոնց անդամակցում է նաև Հայաստանը` իրականացնելով ծրագրեր կրթության բոլոր մակարդակներում:

ԵԽ Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի նստաշրջանի աշխատանքները կավարտվեն մարտի 22-ին:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031