ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2019թ. մարտի 21-ի հրամաններով՝ ՀՀ քննչական կոմիտեում տեղի են ունեցել կադրային փոխատեղումներ:
Ըստ այդմ՝ Հովիկ Խաչատրյանը նշանակվել է Տավուշի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից, իսկ Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է նույն վարչության պետի տեղակալ Լեռնիկ Վարդանյանի վրա:
Աղասի Իսահակյանը նշանակվել է Շիրակի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից: Իսկ Սամվել Սիմոնյանը նշանակվել է Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:
ՀՀ քննչական կոմիտե