Այսօր կառավարության շենքի մոտ ազգությամբ մի խումբ տաջիկներ բողոքի ցույց էին անում: Նրանք Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ արդեն 2-րդ անգամ են նման քայլի դիմում, սակայն իրենց բողոքին ոչ ոք ականջալուր չի լինում:
Նրանք Հայաստան են եկել Տաջիկստանից. անցյալ տարվա մայիս ամսից աշխատել են Էջմիածնի տարածաշրջանում, բամբակ են աճեցրել, գործարարը 2-3 ամսվա աշխատավարձը վճարել է, հետո՝ ոչ:
Բողոքի ցույցի մասնակիցներն ասացին, որ իրենց «քցող» գործարարը՝ Գագիկ Խաչիկյանը 15 հազար դոլար է պարտք՝ 10 աշխատակցին.«5-ը վերադարձել են տուն, 5-ը՝ մնացել: Ցուցարարների վստահեցմամբ՝ դիմել են իրավապահ մարմիններին. Այստեղ էլ ամեն անգամ ասում են՝ «Խոստանում են՝ վաղը կամ մյուս օրը, բայց ոչ մի լավ բան չեն ասում»:
Տաջիկստանի քաղաքացիները նաեւ 1-2 շաբաթ առաջ դիմել էին կառավարություն, սակայն դեռ որեւէ ընթացք չի տրվել իրենց բողոքին:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ