Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում: Նրանք պահանջում են 23 տարվա համայնքապետի հրաժարականը:
Գյուղացիները հայտարարում են, որ Զարթոնքի համայնքապետ Պարույր Սարգսյանը հանցագործ է, ու պաշտոնական դիրքը չարաշահել է, ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել:
Մանրամասները՝ տեսանյութում
Ցուցարարները պահանջում են իրավապահներն ու վերահսկող մարմինները ուսումնասիրություն կատարեն գյուղում.«Մենք հավաստի տվյալներ ունենք, որ ամեն ինչ սեփականաշնորհել է, հողերը, արոտավայրերը զավթել է, գործարանը, գյուղապետարանի ավտոմեքենան: Էս ավտոն՝ «Հունդային» դուրս ա գրել մի անապահովի վրա, սա էլ նվիրատվություն ա տալիս գյուղապետին»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ցուցարարներն ասում էին՝ գյուղի բնակչության կեսը ազգությամբ եզդիներ են, ու գյուղապետի կողմնակիցները մտնում են նրանց տներ ու սպառնում:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ