Այսօր կառավարությունը հավանություն տվեց Քաղաքացու օր նշանակելու մասին նախագծին: Առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության առթիվ:
Արդյոք այդ օրը կապ ունի ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրվա հետ, եւ արդյոք այդ օրը տոն է համարվում, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հիմնական իրադարձությունները տեղի են ունեցել ապրիլի 23-ին, բայց նաեւ մայիսի 2-ին:
Հարությունյանի վստահեցմամբ՝ ընտրել են նման օր, որպեսզի հանգստյան օր լինի եւ հավելյալ հանգստյան օր չներառեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ