Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանել ուսուցիչների աշխատանքի իրավունքը, մի կողմ թողնել վերջնագրերի լեզուն և համատեղ քննարկումների արդյունքում հասնել խնդրի դրական լուծմանը. հայտարարություն

Մարտ 21,2019 15:35

Կոչ ենք անում պատկան մարմիններին`դրսևորել ողջախոհություն, մի կողմ թողնել վերջնագրերի լեզուն և պահպանել ուսուցիչների աշխատանքի իրավունքը

Մարտի 12-ից մինչ օրս Արարատի մարզի Ավշար համայնքում իրավիճակը մնում է լարված: Համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցող իրադարձությունները, շարունակվող դասադուլն ու գործադուլը խաթարել են դպրոցի բնականոն ուսումնական գործընթացը և մատաղ սերնդի` կրթություն ստանալու իրավունքը:

Դպրոցը, կրթօջախ լինելուց բացի, սոցիալական այն ոլորտն է, որը միավորում է հասարակության գրեթե բոլոր սոցիալական շերտերին, ուստի կրթական ոլորտում առաջացող խնդիրները գտնվում են մեր ուշադրության ներքո:

Հաշվի առնելով հարցի հասարակական հնչեղությունն ու կարևորությունը՝ կոչ ենք անում պատկան մարմիններին` դրսևորել ողջախոհություն, կադրային հարցերում չառաջնորդվել կամայական ու կողմնակալ որոշումներով, պահպանել ուսուցիչների աշխատանքի իրավունքը, մի կողմ թողնել վերջնագրերի լեզուն և համատեղ քննարկումների արդյունքում հասնել խնդրի դրական լուծմանը, քանի որ, ի վերջո, հարցը վերաբերում է ապագա սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, ինչն, անկասկած, վեր է ամեն տեսակի անձնական շահերից ու հետաքրքրություններից:

Հույս ենք հայտնում, որ սեղմ ժամկետներում դպրոցի բնականոն աշխատանքը կվերականգնվի, և ուսուցչական կազմն ու աշակերտները կվերադառնան իրենց դասասենյակները:

ՀՅԴ Վեդու «Ս. Թաթոսյան» կոմիտե

21.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031