Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած իշխանություն փորձելու է մամուլի ազատ խոսքի վրա ճնշում գործադրել». Սաթիկ Սեյրանյան

Մարտ 21,2019 14:23

«Դա արտահայտում է իշխանության վերաբերմունքը եւ տրամաբանությունը՝ մամուլի գնահատման վերաբերյալ»,-«Սպուտնիկ Արմենիա» գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի քննադատված գրառմանը ԶԼՄ-ների մասին, ասաց ՀՀ «Ժուռնալիստների միության» նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Նա հիշեցրեց, որ դեռեւս 2018թ.-ի քաղաքական իրադարձությունների ժամանակ սոցցանցերում ԶԼՄ-ների «սեւ ցուցակներ» էին հրապարակվում, ԶԼՄ-ներին տրվում էին «թուրքական», «սպիտակ», «սեւ», «հեղափոխական», «հակահեղափոխական» որակումները:

«Լուսինե Բադալյանը պարզապես կրկնել է, նոր բան չի հորինել, ստեղծագործական ոչինչ եմ տեսնում նրա գրառման մեջ: Այդպես է իշխանությունը նայում իրենց քննադատական հայացքով վերաբերվող մեդիաներին: Ասում են, թե մենք չենք հասկանում, որ երկրում իրավիճակ է փոխվել, որ մենք ներբողներ պետք է ձոնենք հեղափոխությանը: Քանի որ ամեն օր նույն ուժգնությամբ չենք հիանում, մեզ կոչում էին «հակահեղափոխական»: Իմ փորձառությունը հուշում է՝ կապ  չունի, թե իշխանությունն ինչ ճանապարհով է եկել իշխանության՝ հեղափոխությա՞մբ, դավադրությա՞մբ, թե ընտրություններով. իշխանությունը, միեւնույնն է, փորձելու է մամուլի ազատ խոսքի վրա ճնշում գործադրել, քանի որ ուզում է իրեն հաճելի տեքստեր լսել»:

Սաթիկ Սեյրանյանի խոսքով՝ լրագրողները միշտ պետք է զգոն լինեն եւ արձագանքեն մեդիա-կազմակերպություններին առնչվող ցանկացած խնդրի. «Թույլ չտանք, որ որեւէ իշխանություն սահմանափակի խոսքի ազատությունը, որը նվաճել են ավագ սերնդի եւ գործող լրագրողները»:

Հիշեցնենք՝ օրերս մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը Լուսինե Բադալյանի գրառման վերաբերյալ ասել էր՝ պատգամավորի մտահոգությունը լեգիտիմ է, քանի որ մեդիադաշտում «ֆեյք նյուզի» առկայության խնդիր կա, բայց մամուլի եւ խոսքի ազատության հանդեպ ճնշումներն անթույլատրելի են:

https://www.facebook.com/aravot.am/videos/2304498486492332/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031