Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետի ծեծից տուժածը դատարանում վստահեցնում է, որ ինքը տուժող չէ

Մարտ 21,2019 13:38

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում` Մեսրոպ Մակյանի նախագահությամբ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով առաջին դատական նիստն էր: Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Էդուարդ Բաբայանը 2018-ի հուլիս 2-ին «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։ Էդուարդ Բաբայանը սկզբում կալանավորվեց, հետո՝ օգոստոսի 21-ին, 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:

Մինչ դատական նիստը կսկսեր, լրագրողների հարցին ընդունո՞ւմ եք ձեզ առաջադրված մեղադրանքը՝ Բաբայանը պատասխանեց՝ իհարկե, չեմ ընդունում:

Դատական նիստի ընթացքում թույլ չտրվեց 5 րոպեից ավելի տեսանկարահանումներ անել, քանի որ տուժող կողմն առարկեց: Նիստում Էդուարդ Բաբայանը, ներկայացնելով իրեն, ասաց որ իր խնամքի տակ 3 չափահաս երեխա ունի: Ուշագրավ է, որ գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովը դատարանում հայտարարեց, որ իրեն տուժող չի ճանաչում: Դատավորը հիշեցրեց, որ նրան տուժող է ճանաչել նախաքննական մարմինը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Փաստինֆո»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031