Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում քաղաքական հավակնություններ ունեցող խմբերին ու գործիչներին զերծ մնալ պետականության ավանդույթները և արժեհամակարգը նսեմացնող հայտարարություններից ու քայլերից. հայտարարություն

Մարտ 21,2019 13:32

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Արցախի Հանրապետությունում սպասվող 2019թ. ՏԻՄ և 2020թ. համապետական ընտրությունների խորապատկերին որոշ խմբերի և անհատների ակտիվությունը վերջին շրջանում երբեմն անցնում է քաղաքական կոռեկտության սահմանները՝ ոտնահարելով անկախ պետություն կառուցելու գործում մեր ժողովրդի տասնամյակների ջանադիր աշխատանքը:

1991թ. անկախ հանրապետության հռչակումից ի վեր մեր քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը եղել և շարունակում է մնալ Արցախի՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի, ճանաչումն ու դերի բարձրացումը: Այս համատեքստում գրանցած հաջողությունները իրականություն են դարձել հայակենտրոն մտածողության և Արցախ-Հայաստան-Սփյուռք միաբանված ջանքերի շնորհիվ:

Պետական շինարարության գործընթացում մեր նշանակալի ձեռքբերումներից է երկու հայկական հանրապետությունների ինտեգրման բարձր աստիճանը, որն ամուր հիմք է՝ դիմագրավելու առկա մարտահրավերները և առաջ մղելու համահայկական շահերը: Պետականաշինության այս փուլում արհեստական գործընթացներ նախաձեռնելը և ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը անպատասխանատու և անհարկի շահարկումներ են:

Որպես Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժեր՝ պնդում ենք, որ Արցախի ներկայիս կարգավիճակը և ժողովրդավարական ուղով զարգանալու մեր ժողովրդի ընտրությունը լավագույնս արտահայտում է հեռանկարում միասնական հայկական պետություն ունենալու վճռականությունը, կոչ ենք անում քաղաքական հավակնություններ ունեցող խմբերին ու գործիչներին զերծ մնալ պետականության ավանդույթները և արժեհամակարգը նսեմացնող հայտարարություններից ու քայլերից:

1. «Ազատ Հայրենիք» կուսակցություն

2. Արցախի ժողովրդավարական կուսակցություն

3. ՀՅԴ Արցախի ԿԿ

ք. Ստեփանակերտ

21 մարտի 2019թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    «Ոտնահարելով անկախ պետություն կառուցելու գործում մեր ժողովրդի տասնամյակների ջանադիր աշխատանքը»
    Կամ…
    «Այսօր, մենք ունենք, երկու հայկական պետություն՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն: Ողջ հայ ժողովրդի խնդիրն է տեր կանգնել մեր հանրապետություններին, իսկ ամբողջ հայություն, դա նշանակում է՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք»:

    Դա պրովակացիա է:

    Ւնչ անկախ պետության մասին է խոսքն այ միաբաններ:
    Բոլորիտ ձեռքները արյունոտ է նախագահով ու կառավարության անդամներով ու ձեր տեղը Ռոբերտ Քոչարյանի կողքն է որպես հանցագործ ռեժիմի հետնորդներ:
    Դա նույն Սերժ Սարգսյանի հրապարակային ուրացումն է, որ Արցախը ոչ միայն իրավաբանորեն, այլև անգամ իր պատկերացումներում Հայաստանի մաս չէ:
    Եթե Հայաստանի մաս չի, ապա մեր զինվորն ինչ է անում Արցախի սահմանում ու զոհվում է:
    Եթե Հայաստանի մաս չի, ինչու Արցախի ժողովուրդը ունի ՀՀ անձնագիր:
    Ղարաբաղը չլինելով ճանաչված երկիր ու չի էլ լինելու, տալիս են ՀՀ անձնագրեր, որպես ՀՀ ժողովուրդ որ կարողանա արտաքին աշխարհի հետ կապ պահպանի:Իսկ ՄԱԿ-ը ընդունեց Արցախը, «բանավոր» միայն նրա համար որ ժողովուրդը ունի ՀՀ անձնագիր:

    Պետք է Արցախը հայտարարվի Հայաստանի անբաժանելի մաս եւ Հայաստանն արդեն ամբողջովին իր վրա վերցնի հարցը:
    Չկա ու չի լինելու երկրորդ հայկական պետություն,կա մի ազգ եվ մի պետություն դա Հայաստանի Հանրապետությունն է:Բավական է մեր ազգին պահել վախի կարգավիճակով:Ձ4 տարի քամեց Արցախի կլանը ՀՀ-ը, իր սուտի պատերազմով:Աստված չանի եթե կռիվը սկսվի էլի մեր ազգն է Երեվանից վազելու սահմանները պաշտպանելու:
    Արցախն նույնպես առանձին շրջան է «Արցախի շրջան» ՀՀ կազմի մեջ ինչպես մյուս շրջանները:Արցախի ժողովուրդը կապրի այնպես ինչպես բոլորս:Արդեն մեր երեխանները 100% պաշտպանում եվ զոհվում են հանուն ՀՀ եվ մեր հայրենիքի:

    Արցախցին ունի ՀՀ-ն քաղաքացիություն եվ անձնագիր:
    Ձեզ բոլորիտ պետք է պտասխանության կանչել, բոլորտ էլ խաբում էք Արցախցուն ու ստիպում չմասնակցել ՀՀ բոլոր ընտրություններին, ըստ «ձեզ հարմարեցված» օրենքի նրանք իրավունք չունեն ոչ ընտրելու, ոչ էլ ընտրվելու:
    Ինչ օրենքի մասին է խոսքը այ թալանչիներ,նույն Թալիաթի ոճի դաշնակների օրենքի թե Բակոյի ռեժիմի պահպանման օրենքի:
    Բոլոր ներկա եվ անցյալ նախագահները ու կառավարության անդամները հանցագործներ են, ժողովրդից թալանած փողերը փրկելու համար դիմում էք այդ քայլին:

    Հանձնեք Արցախի շրջանը ժողովրդին, քանի որ ըստ ՀՀ սահմանադրության երկրի տերը ժողովուրդն է իսկ Արցախցին ընտրում է միայն միանալ մայր Հայաստանին եթե ոչ, բոլորին տանում էք անցյալ, միացում Ազերին:

    Էջմիծնի նախկին հատուկ մոտո-հրաձգային գնդի հրամանատար՝
    Աղասի

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031