Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ը ոչ այնքան ներքին, որքան արտաքին կազմակերպման հետքեր ունի. «168 ժամ»

Մարտ 21,2019 13:05

Հոկտեմբերի 27-ը միշտ էլ եղել է և դեռ վստահաբար երկար լինելու է ներքաղաքական պայքարի մեջ օգտագործվելիք թեմաներից մեկը։ Որպես դրա կազմակերպիչ և պատասխանատու՝ անվանվել են հնարավոր բոլոր ներքին խոշոր դերակատարները։ Ավելին՝ միևնույն աղբյուրը, կախված քաղաքական կոնյունկտուրայից, կարող է գլխավոր մեղադրյալ նշանակել հերթով բոլոր հնարավոր ֆիգուրներին։ Բայց սրա մասին չեմ ուզում գրել։

Ավելի կարևոր ու հատկանշական է ոչ թե դա, այլ այն, որ Հայաստանի որևէ իշխանություն էլ հանձն չի առնում «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտումը, չի դարձնում դա հատուկ, առանցքային թեմա, չնայած այդ գործի պաշտոնական վարկածի առումով միշտ էլ եղել են և կան հիմնավոր կամ ոչ հիմնավոր կասկածներ հանրության և քաղաքական դաշտի մեջ։ Սա չեմ գրում՝ որպես մեղադրանք։ Սա ոչ թե մեղադրանք է, այլ անուղղակի (կամ նույնիսկ ուղղակի) վկայություն այն բանի, որ «Հոկտեմբերի 27»-ը ոչ այնքան ներքին, որքան արտաքին կազմակերպման հետքեր ունի։ Ներսում կարող էին լինել դրա բարձրաստիճան համագործակիցներ, բայց բուն պատվիրատուն ու կազմակերպիչը ներսից չէր և հազիվ էլ կարող էր լինել։ Սա բոլորն էլ քիչ թե շատ գիտակցում են, և այդ պատճառով էլ շարունակելով մեկը մյուսի վրա «շառ անել»՝ երբեք լրջորեն չեն դնում գործը վերաքննելու խնդիրը։ Բոլորն էլ հասկանում են, որ դա հնարավոր է միայն լրիվ այլ՝ արմատապես փոփոխված աշխարհաքաղաքական իրավիճակում։

Հրանտ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031