Փաստը, որ ՄԱԿ-ը Հայաստանի բնակչությանն ավելի երջանիկ է համարում, քան նախկինում, խոսուն է։ Բայց եթե անկեղծ լինենք, այդ ցուցանիշը գոհացուցիչ չէ, թեկուզ հենց հարեւան երկրների հետ համեմատության մեջ։ Ադրբեջանը 5.208 միավորով 90-րդ հորիզոնականում է, Վրաստանը 4.519 միավորով 119-րդն է, Թուրքիան 5.373 միավորով 79-րդ հորիզոնականում է, իսկ Իրանը 4548 միավորով 117-րդն է։
Այսինքն՝ Հայաստանն իր ցուցանիշներով առաջ է անցել Վրաստանից ու Իրանից, բայց դեռ շարունակում է զիջել Ադրբեջանին ու Թուրքիային։ Ու սա այն դեպքում, երբ նույն Ադրբեջանը համարվում է պակաս ժողովրդավար, որտեղ հալածում են քաղաքական ընդդիմախոսներին, անգամ բանտ նստեցնում արտահայտած կարծիքի համար։ Մինչդեռ Հայաստանում, ընդհակառակը, թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարության մակարդակն ավելի է խորացել, եւ ՀՀ քաղաքացին կարծես վերգտել է իրեն, դարձել երկրի լիիրավ տերը, դարձել որոշիչ գործոն՝ իշխանության ձեւավորման ու, ընդհանրապես, քաղաքական գործընթացներում։
Այնպես որ, հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարտավոր է ջանք ու եռանդ չխնայել այդ ուղղությամբ, երկրի հզորացման, բարեկեցության ապահովման համար, որպեսզի քաղաքացին էլ իրեն լիարժեք երջանիկ զգա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում