Լրահոս
Օրվա լրահոսը

Փարավոն Միրզոյան. «Ես չեմ տեսնում, թե ինչ ուղղությամբ է մեր երկիրը զարգանում, ուղենիշներ չկան». «Հրապարակ»

Մարտ 21,2019 11:28

Հարցազրույց ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի հետ

– Հիմնի փոփոխության հարցը վերջերս նորից մտավ օրակարգ եւ հանրային մեծ արձագանք ստացավ, ի՞նչ կասեք՝ մեզ նոր օրհներգ պե՞տք է։

– Այս փոփոխությունը (թավշյա հեղափոխությունը), որ տեղի ունեցավ մեր երկրում, շատ ընդունելի էր ու բոլորիս կողմից սպասված, բայց հիմա ստացվում է այնպես, որ ճանապարհն անհասկանալի է, լավ, հիմնը փոխեցինք, մի երկու շենք քանդեցինք, տանիքները փոխեցինք, հետո՞…։

Ի վերջո, այս ամենն արվել է, որ ժողովուրդը մի քիչ շնչի, երկիրը ճիշտ ղեկավարվի, բայց այնպիսի տպավորություն է, որ երկիրը չի ղեկավարվում։ Ես չեմ տեսնում, թե ինչ ուղղությամբ է մեր երկիրը զարգանում, ուղենիշներ չկան։ Այս ամենը ցավով եմ ասում, ու երբ մտածում ես, որ այս համատարած կրճատումներից հետո մեր հայրենակիցները նորից պետք է թողնեն հեռանան, ցավ ես ապրում։

– Այսինքն՝ կարծում եք, որ արտագաղթի նոր ալի՞ք է հասունանալու կրճատումների արդյունքում։

– Այո ու ցավ եմ ապրում դրա համար, մարդիկ չեն կարողանում ապրել, մարդը պետք է տուն-տեղ ունենա, աշխատանք, բայց եթե չունի ո՛չ նա, ո՛չ նա, թողնում գնում է երկրից։ Պետք էր սկզբից աշխատատեղեր ստեղծել, նոր կրճատումներ անել։

– Բայց վարչապետն ասաց, որ մարդիկ աղքատությունը նախ իրենց գլխում պետք է հաղթահարեն։

– Եթե աբստրակտ ես մտածում, այո, այդպես է, պետք է մարդու ուղեղի մեջ ինչ-որ բան փոխվի, բայց դու ի՞նչ ես արել, որ այդ ուղեղում մի բան փոխվի, միայն նվաստացրել ես 30 տարի, այդպես ո՞նց կլինի…

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031