Հրապարակվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը Պետական վերահսկողական ծառայության պետ Դ. Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտման վերաբերյալ:Ezrakacutyun
Հանձնաժողովը մասնավորապես գտել է. «Սանասարյանի վարքագիծը՝ նրա կողմից արված հրապարակային հայտարարությունները և գրառումը չեն նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորման՝ հետևյալ պատճառաբանությամբ՝ Սանասարյանի դրսևորած վարքագիծը նախադրյալներ է ստեղծել իր՝ որպես պաշտոնատար անձի կողմից ոչ օբյեկտիվ լինելու վերաբերյալ մտայնության ձևավորման համար, քանզի Պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի պետական համալսարանում իրականացվող ուսումնասիրությունների առնչությամբ նրա՝ վերը մեջբերված հրապարակային հայտարարությունները և գրառումը ողջամտորեն կարող են ընկալվել և մեկնաբանվել որպես կանխակալ վերաբերմունք դրսևորում և «ուժի ցուցադրում»։
Բարձրաստիճան պաշտոնյա անձանց էթիկայի հանձնաժողով