Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբ Հայաստանում ցրտերն ընկնում են, արագիլները չվում են Թուրքիա» Կյանքը սահմանի եզրին՝ 13-ամյա Էլենի աչքերով

Մարտ 21,2019 12:30

8-րդ դասարանցի Էլենը ապրում է սահմանի եզրին: Նա սովորում է Արմավիրի մարզի Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցում, գյուղը սահմանակից է Թուրքիային: Մարգարայի երեխաները ուսուցիչներին հաճախ են հարցնում, թե ինչու են սահմանները փակ, եւ ինչ փշալարեր են իրենց բաժանում:

Էլենը երբեք չի եղել Թուրքիայում, բայց կարծում է.«Երբ Հայաստանում ցրտերն ընկնում են, արագիլները չվում են սահմանից այն կողմ՝ Թուրքիա, քանի որ այնտեղ ավելի տաք է»: Իրենց գյուղը ոչ միայն արագիլների առատությամբ, այլեւ արտեզյան ջրհորներով է հայտնի, բոլորն իրենց բակերում նման հորեր ունեն:

Էլենին հետաքրքրում է, թե ինչ կա փշալարերից այն կողմ: Քանիցս փորձել է ինքնուրույն պարզել, մի անգամ երկու ընկերուհիներով են գնացել, մի անգամ էլ՝ երեքով.«Գիտեմ, որ մեզ ամենամոտ գտնվող քաղաքը  Թուրքիայում Իգդիրն է, ես հեռուստացույցով եմ լսել Իգդիրի մասին»: Ասում է` չգիտի, թե ինչպիսի երեխաներ են այնտեղ ապրում, բայց հետաքրքիր է՝ կուզենար հետները ծանոթանալ:

Էլենն աղավնիներ ունի, ամեն օր կուտ է տալիս նրանց ու թռցնում, ասում է՝ աղավնիները սպասում են իրեն, որ դպրոցից վերադառնա, գիտեն իր  գալու ժամը; Շանն էլ է սիրում՝ Էվային, բայց նրա խոսքով շունն «իր հետ չունի», չի սիրում իր հետ սելֆի անել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Նարեկ Ավագյանի

Կոմիքսը՝ Տիգրան Մանգասարյանի

«Սինոլաբ» արվեստների լաբորատորիան «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ և «Բադաբադա՞»-ի հետ համագործակցությամբ, ներկայացնում է նոր նախագիծ՝ «Կյանքը սահմանի եզրին»:

Նախագծի հիմքում սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների պատմություններ են:

Ի՞նչ ազդեցություն են ունենում արտաքին (ֆիզիկական) և ներքին (հոգեբանական) սահմանները երեխայի զարգացման վրա, ի՞նչ հետքեր են թողնում առօրյա փորձառության ընթացքում:

Արդյո՞ք սահմանները միայն փշալարերն են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    «Երբ Հայաստանում ցրտերն ընկնում են, արագիլները չվում են սահմանից այն կողմ՝ Թուրքիա, քանի որ այնտեղ ավելի տաք է»:
    Անմեղ երեխայի խոսքերն եմ գրում, որոնք այնքան խոսուն են , որ հեռու մնալով վերլուծությունից և ենթատեքստից , կարծում եմ շատ թափանցիկ են։ Մենակ թե հիմա էլ չասեն Սորոսն է սովորեցնում։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031