Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային հեղափոխություն՝ ըստ Նարեկ Հախնազարյանի

Մարտ 21,2019 14:00

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) հրավերով հայրենիք ժամանած 30-ամյա աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը «Առավոտի» հարցին, թե մեզ անհրաժե՞շտ է մշակութային հեղափոխություն, պատասխանեց. «Հայաստանի նման փոքր երկրի ներկայի եւ ապագայի այցեքարտը մշակույթն է: Օրինակ, մեր դասական կոմպոզիտորներից բացի, աշխարհում հնչում են ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ՝ ոչ միայն հայազգի, այլեւ օտար երաժիշտների մեկնաբանմամբ: Այսօր հատկապես հայկական վոկալ արվեստի բում է… Փոքր երկրի համար սա միանշանակ հիանալի արդյունք է»: Երաժիշտը սեփական օրինակով փաստեց 2018թ. Համբուրգում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) հետ Էդվարդ Հայրապետյանի կոնցերտի կատարումը: Ասաց, որ Վաշինգտոնում 2020թ. հանդես կգա Վաչե Շարաֆյանի կոնցերտի կատարմամբ… Կանխելով Կոմիտասի 150-ամյակին նվիրված իր ծրագրերի մասին հարցը, հայտնեց, որ պարբերաբար իր մենահամերգների ավարտին, հանդիսատեսի ծափողջույններին ի պատասխան՝ կատարել է Կոմիտաս:

Անդրադառնալով իր գերխիտ գրաֆիկին էլ՝ երաժիշտը վկայակոչեց էքստրեմալ պայմաններում Բոստոնի՝ իր բարեգործական համերգը, որի հասույթը փոխանցվել է քեսապահայությանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

20.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031