Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի մասնակցությունը ԵԽ կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի նիստին

Մարտ 20,2019 21:12

Մարտի 19-ին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) քարտուղարության հրավերով ԵԽ կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի (CDPPE) նիստին մտքերի փոխանակում կայացավ Եվրոպայի խորհրդում (ԵԽ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ, ԵԽ նախարարների կոմիտեի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և շրջակա միջավայրի հարցերով աշխատանքային խմբի (GR-C) նախագահ Պարույր Հովհաննիսյանի հետ:

Դեսպան Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց կրթության դերն անդամ պետություններում Եվրոպայի խորհրդի հիմնասյուների` մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման գործում: Նշեց, որ քաղաքական և իրավական կառույցները և ինստիտուտները պետք է կառուցվեն այնպիսի մոտեցումների և վարքագծի վրա, որոնք շեշտը կդնեն երկխոսության, համագործակցության և հիմնահարցերի խաղաղ հանգուցալուծման վրա։ Հատուկ ընդգծեց կրթության կանխարգելիչ բաղադրիչը` շեշտելով. «Կրթությունը երկարաժամկետ ներդրում է` բռնի ծայրահեղականության, արմատականացման, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման գործում»:

Մի շարք պետությունների ներկայացուցիչներ երախտագիտություն հայտնեցին դեսպան Հովհաննիսյանին՝ դրական ուղերձի համար, և փոխանցեցին ԵԽ բյուջեի շուրջ ստեղծված իրավիճակի արդյունքում ԵԽ աշխատակազմի, տարբեր կառուցվածքային, այդ թվում՝ կրթության ոլորտը համակարգող ստորաբաժանումների կրճատման հեռանկարի հետ կապված իրենց մտահոգությունը։ Տարակուսանք արտահայտվեց միջազգային միջկառավարական կազմակերպությունում միջկառավարական կոմիտեների վերացման վտանգի առնչությամբ։

Դեսպանը համոզմունք հայտնեց, որ կրթությունը ոչ թե ժողովրդավարության ածանցյալ է, այլ՝ նախապայման՝ ձևավորելու այն հասարակությունը, որին ձգտում ենք բոլորս։ Վերջինս վստահեցրեց, որ Նախարարների կոմիտեում ԵԽ բյուջեի քննարկումների ժամանակ հանդես կգա ԵԽ կրթության ոլորտը համակարգող ստորաբաժանումների և դրանցում իրականացվող ծրագրերի պաշտպանության դիրքերից, ինչպես նաև կոչ արեց CDPPE անդամներին զուգահեռ աշխատանք տանել մայրաքաղաքներում։

Ելույթով հանդես եկավ նաև Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչը։

ՏԵՂԵԿԱՆՔ. Եվրոպայի խորհրդի կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեն (CDPPE) դիտարկում է կրթության ոլորտում ԵԽ ծրագրերը և կրթությանն առնչվող հարցերով խորհրդատվություն է տրամադրում Նախարարների կոմիտեին: CDPPE-ում ներկայացված են Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից հիսուն պետությունների կառավարությունները` կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով: Հայաստանից կոմիտեի անդամ է հանդիսանում ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031