Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պաշտոնի համար լավագույն թեկնածուն Մեսրոպ Մովսիսյանն է». Հրաչ Քեշիշյան

Մարտ 20,2019 20:11

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նոր մի նյութ կարդացի Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության նախագահի թափուր պաշտոնի մրցույթի մասին։ Նյութում ասվում է, որ ՀՀՌՀ նախագահի ընտրության հանձնաժողովից չեն հայտնում թեկնածուների անունները։ Խոստանում են հրապարակել վաղը երեկոյան, երբ կավարտվի մրցույթին փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը։

Ըստ հոդվածի՝ այս պահին հայտնի են մի քանի հայտատուների անուններ՝ ՀՌԱՀ նախկին նախագահ Գագիկ Բունիաթյան, «Լրաբեր» ծրագրի տնօրեն, հեռուստամեկնաբան Արայիկ Մանուկյան, հաղորդումների հեղինակ, սցենարիստ Արթուր Բախտամյան, հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյան, ՀՌԱՀ իրավաբան Արմեն Մկրտչյան, նախկին փոխքաղաքապետ, «Արարատ» մշակութային ալիքի նախկին պրոդյուսեր Արամ Սուքիասյան, «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյան։ Թերթն ասում նաեւ, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն իր թեկնածությունն է առաջադրել հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար։

Վստահ եմ, որ այս հարգարժան մարդիկ ՝ ի մ գործընկերներից յուրաքանչյուրն ունի մասնագիտական մեծ ունակություններ եւ վաստակ՝ այս կարեւոր կառույցը ղեկավարելու համար։ Ուզում եմ հավատալ, որ մրցույթի հանձնաժողովը կընտրի ամենաարժանավորին, այս դեպքում, գոնե ինձ համար «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյան։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ Մեսրոպ Մովսիսյանը հայկական հեռուստատեսության ակունքներում է, որ նա ստեղծել է առաջին անկախ հեռուստատեսությունը, որ «Ա1»֊ի բազան մասնագետների մեծ դարբնոց էր եւ է, այլ որովհետեւ ժամանակն է վերականգնելու արդարությունը։ «Արմնյուզ» հեռուստաընկերության իմ ղեկավարած տարիներին, ինձ համար պատիվ է եղել «Ա1+» հեռուստաընկերության հետ համագործակցությունը, դա ոչ միայն օբյեկտիվ, անկախ լրատվություն էր, այլ նաեւ հիանալի համագործակցություն Մեսրոպ Մովսիսյանի կամ ինչպես մենք ենք ասում Ձյաձ Մելսի հետ։ Մենք հասցրեցինք նաեւ միասին իրագործել քաղաքական իրապատում նախագիծը եւ ուրախ եմ, որ մեր ընկերությունը գրեթե յոթ տարի իր հնարավորության սահմաններում կարողացել է «Ա1»֊ի ընդհատված եթերին տալ գոնե որոշակի շարունակականություն, «Այբ֊Ֆեն» Արմնյուզի եթերում էր մինչ անցյալ տարվա ավարտը։ Ավարտվեց մի էտապ իմ հեռուստատեսային կյանքում, ավարտվեց նաեւ այդ էտապը «Այբ-Ֆե» հեռուստածրագրի համար։ Սկսվում են նոր ժամանակներ։ Ես կարծում եմ տարիների փորձս թույլ է տալիս ասելու, որ այսօր, այս պաշտոնի համար լավագույն թեկնածուն Մեսրոպ Մովսիսյանն է ու նրան չընտրելու դեպքում ուղղակի տանուլ է տալու արդարությունը, որի մասին այդքան շատ ու բարձր խոսվում է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031