Լրահոս
Օրվա լրահոսը

«Մորաքրոջ հարսին իբր պետք է բերեին այդտեղ նշանակելու, բայց չի եղել նման բան». Արայիկ Հարությունյանը`Ավշարի դպրոցի բողոքների մասին

Մարտ 20,2019 19:50

«Կարծում եմ,  վերջնագրերով խոսելու տարբերակը, որը ընտրվել է, թե չեն գնա դպրոց, մինչեւ տնօրենը չհեռանա, ճիշտ չէ: Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ոչ վերջնագրերով եւ ոչ իրենց երեխաների կրթական իրավունքները խախտելով»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը`անդրադառնալով Արարատի մարզի, Ավշար գյուղի դպրոցում շարունակվող բողոքի ակցիաներին:

«Երեկ էլ, այսօր էլ նախարարության ներկայացուցիչներ են եղել այնտեղ. կփորձենք վերականգնել աշակերտների իրավունքը, բայց այդ հարցում ծնողները պետք է աջակցեն մեզ»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ ծնողները բողոքում են, իբրեւ մարզպետն իր բարեկամուհուն է նշանակել դպրոցի ուսմասվար: Արայիկ Հարությունյանը հերքում է. «Ի՞նչ ուսմասվար, այնտեղ որեւէ ուսմասվար չի նշանակվել: Մորաքրոջ հարսին իբր պետք է բերեին այդտեղ նշանակելու, բայց չի եղել նման բան»:

Նախարարը հորդորում է ուսումնասիրել ԿԳՆ-ի անցկացրած մրցույթները եւ ակնհայտ կդառնա, որ խնամի-բարեկամական կապերով որեւէ մրցույթ չի կայացել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031