Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի Դաշնությունից այդպես էլ հարկ չհամարեցին պատասխանել Սամվել Բալասանյանին

Մարտ 20,2019 16:31

Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հարցրեց՝ ի վերջո ստացա՞ք պատասխան Ռուսաստան Դաշնությունից, որի պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուին դեռ 2015 թվականի մարտ ամսին նամակ-ուղերձ էիք հղել՝ առաջարկելով վերանորոգել իրենց իսկ ռազմաբազայի ծանր տեխնիկայի պատճառով քարուքանդ եղած Գյումրու որոշ փողոցներ։ Խոսքը մոտ 10 կիլոմետր հատվածի մասին է` 102-րդ ռազմաբազայի շուրջբոլորը, Շիրակացու փողոցը շրջանցող ճանապարհը և «Կազաչի պոստի» հատվածը։

«Ո՛չ, պատասխան չեկավ, չի եկել, սպասում եմ, ճիշտն ասած, հույս էլ չունեմ, թեև ուզում եմ հույսս չկտրել, բայց մեկ ամիս առաջ 102-րդ ռազմաբազայում նորից քննարկում եղավ, մենք ասացինք, որ այդ ծրագրի մասին անպայման նորից հիշեցնեն։ Ճիշտն ասած, պաշտպանության նախարարությունն ասում է՝ քաղաքացիական խնդիր է, պետք է ասենք պետությունը ոնց որ անի․ պաշտպանության նախարարությունը նման գործառույթ չունի, դե այնտեղ կա միջգերատեսչական հանձնաժողով։ Այդ հանձնաժողովին մենք նորից ասացինք, որ իրենք անպայման այս հարցը բարձրացնեն, եթե բարձրացրեցին, համաձայնեցին․․․

Նույնիսկ նախագիծը կար, հաշվարկ էր կատարվել, հիմա չեմ կարող ասել հստակ, թե ի՞նչ է լինելու, համենայնդեպս որպես քաղաքապետ՝ ես չեմ սիրում, որ խոսք են տալիս ու կիսատ է մնում ։ Ես որևէ բան եթե խոստանում եմ, անպայման անում եմ»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031