«Ռուսաց լեզվի մագիստրոսներ» ծրագրի շրջանակներում «Ռուսհամագործակցությունը»՝ «Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը» Հայաստանում, ԵՊԼՀ ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնին անգնահատելի նվեր է արել՝ տրամադրելով ինչպես գեղարվեստական, այնպես էլ գիտամեթոդական գրականության վերաբերյալ 9 խմբաքանակ գիրք:
Տրամադրված գրքերի քանակն այնքան մեծ էր, որ բավականացրեց ամբիոնի ողջ գրադարանի թարմացման համար:
ԵՊԼՀ ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի վարիչ Անաիդա Վարդանյանը իր երախտագիտությունը հայտնեց այդ հրաշալի նվերի համար:
ԵՊԼՀ ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի դեկան Նինա Տատկալոն ողջունեց «Ռուսհամագործակցության» ևս մեկ նախաձեռնություն, որով Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանից մի ուսանողուհի իր փորձաշրջանն է անցնում ԵՊԼՀ ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնում:
Հավելենք, որ միջոցառման բացման պատասխանատուն «Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի» ռուսաց լեզվի և կրթության բաժնի պետի տեղակալ Սոնա Սարաջյանն էր, ով արարողության շրջանակներում փոխանցեց գրքերը:
«Ռուսաց լեզվի մագիստրոսներ» ծրագրի մոդերատորը «Ռուսհամագործակցության» առաջատար մասնագետ, ԵՊԼՀ ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դասախոս, դոցենտ Սվետլանա Սամուելյանն էր:
ԵՊԼՀ