Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ընդունել է Անի խոշորացված համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող խմբի անդամներին: Հերթական հանդիպման ժամանակ Տիգրան Պետրոսյանը կարևորել է խնդրի կարգավորումը:
«Ես, որպես Շիրակի մարզպետ, կարևորում եմ մեր համայնքների բնականոն գործունեության ապահովումը: Այստեղ, բնականաբար, հասկանալի է, կա խնդիր, որի լուծման համար քայլեր պետք է ձեռնարկվեն: Իրավական մեխանիզմների մշակման և կիրառման անհրաժեշտություն կա, այսինքն պետք է օրենսդրական կարգավորումներ լինեն: Այս առումով քայլեր արդեն ձեռնարկվում են, այդպիսի փոփոխությունները հնարավորություն կտան ազգաբնակչությանը համայնքներում շատ ավելի ակտիվ դերակատարություն ունենալ՝ իրենց կարծիքով խնդրահարույց դեպքերում»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետը վստահեցրել է, որ մարզպետարանը պատրաստ է դառնալու այն կամուրջը, որը կնպաստի խնդրի կարգավորմանը:
Նախաձեռնող խմբի անդամները նշել են, որ բարձր են գնահատում մարզպետի՝ խնդրի կարգավորմանը միտված քայլերը, ինչ վերաբերում է համայնքապետարանի գործունեության վերականգնմանը, ապա, ըստ նրանց, համայնքապետարանի դռները կբացեն գործունեության իրականացման համար, որպեսզի բնակիչները չտուժեն, մինչև խնդրի լուծման համար օրենսդրական կարգավորումներ լինեն:
Շիրակի մարզպետարան