Իրականությանը չի համապատասխանում ԶԼՄ-ներում վերջին օրերին շրջանառվող տեղեկությունը, թե ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների մարտի 18-ի հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել Փաշինյան-Ալիեւ սպասվող հանդիպմանը՝ Արցախյան հակամարտության բանակցությունների շրջանակում հայկական կողմի զիջումների համատեքստում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մեր աղբյուրներն արժանահավատ են, հեռախոսազրույցի բովանդակությունը հայտնի է: Անդրադարձ է կատարվել ընթացիկ հարցերին՝ երկկողմ օրակարգին, ինտեգրացիոն հարցերին»,-վստահեցրեց նա:
«Նորից կոչ ենք անում տեղեկատվության իսկությունը ստուգել, այդ առումով համագործակցեք մեզ հետ»,-ԶԼՄ-ներին այսպիսի կոչ հղեց Աննա Նաղդալյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ