«Ղազախստանի հետ ունենք լայնածավալ եւ կարեւոր օրակարգ, բազմաշերտ գործակցություն, որը մեծ կարեւորություն ունի ՀՀ-ի համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրաժարականին՝ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մենք բոլոր ուղղություններով զարգացնելով գործակցությունը՝ արդյունավետ աշխատում ենք երկկողմ եւ բազմակողմ հարթակներում: Այստեղ առաջնային են ՀԱՊԿ եւ ԵՏՄ հարթակները: Աշխատանքները շարունակվելու են»,-վստահեցրեց նա:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին, ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց, որ քննարկումները շարունակվում են իրավական ընթացակարգերի շուրջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ