Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ խոսնակ. «Թող որեւէ մեկը չկասկածի, որ մենք ունենք պաշտպանվելու եւ հակահարված հասցնելու հնարավորություն»

Մարտ 20,2019 14:24

Ադրբեջանի կողմից առանց համապատասխան ծանուցման հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժությունների իրականացումը ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով մարտի կեսերին Ադրբեջանում կազմակերպված զորավարժություններին:

«Դա չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը»,-շեշտեց Աննա Նաղդալյանը: Նրա խոսքով՝ ՀՀ-ն ադրբեջանական զորավարժությունների հարցը բարձրացրել է ԵԱՀԿ-ում եւ Ադրբեջանից համապատասխան բացատրություն պահանջել:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին մոտ ադրբեջանական նոր զորամասի տեղակայմանը, Աննա Նաղդալյանը նշեց, որ նման քայլը եւս չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը:

«Մենք ունենք պաշտպանվելու եւ հակահարված հասցնելու հնարավորություն, թող որեւէ մեկն այս հարցում կասկած չունենա: Այդ վճռականությամբ է պայմանավորված մեր հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղղությամբ»,-եզրափակեց Աննա Նաղդալյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031