Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Մարտի 1-ին ծնողների հետ գնում ենք ծաղիկ դնելու ու հանկարծ ով ով՝ Ռոբերտ Քոչարյանը ինձ հայց է ներկայացնում, հե՜յ հե՜յ». «Հայկական ժամանակ»

Մարտ 20,2019 13:11

Ռոբերտ Քոչարյանը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի դեմ դատական հայց է ներկայացրել հունվարի 25-ին «Առաջին լրատվական» կայքում հրապարակված «Սա կլինի Քոչարյանի ռոմանտիկ ստերի բացահայտումը» վերնագրով հարցազրույցում տեղ գտած մի շարք արտահայտությունների համար։

– Պարոն Մանուկյան, ասացիք, որ շուրջ 20 տարի այդ արտահայտությունները հնչեցվել են, ըստ ձեզ ինչո՞ւ Քոչարյանը հենց հիմա որոշեց ձեր դեմ դատական պրոցես սկսել։

– 20 տարի ինքն իր «ստեղծարար» գործունեությամբ է զբաղվել եւ մոռացել է, որ իրեն հայհոյել են, վիրավորել են, քննադատել են, լիքը հոդվածներ ունեմ, ես իր գործընթացները մի քանի անգամ հակասահմանադրական եմ հայտարարել, նյութեր եմ հրապարակել եւ միայն ես չէ, մի ամբողջ պառլամենտ, մի ամբողջ քաղաքական բլոկ այդ գործով է զբաղված եղել։ Ինքը հիմա ձեւեր է թափում, թե արդարության կողմնակից է, արդարադատության ջատագով, հանկարծ հիշել է ճաղերի ետեւում դրա մասին։ Սա ափ ընկած ձկի շարժումներ են եւ ինչքան արագ շարժվի, այնքան ջուրը շուտ կչորանա, այնպես որ, այդ շարժումները իրեն չեն փրկելու, միգուցե ինչ-որ տակտիկական հնարք է կիրառում հետո եվրոպական դատարան դիմելու, ասելու՝ տեսեք, ես քաղբանտարկյալ եմ, ինձ հետապնդում են։

– Հայցը մարտի 1-ին ներկայացնելու մեջ դիտավորություն տեսնո՞ւմ եք, ի վերջո ձեր հարցազրույցը հունվարին է հրապարակվել։

– Չգիտեմ, կարող է պատահականություն է, չեմ ուզում դավադրությունների տեսությունով առաջնորդվել, բայց նագլիություն է էլի, մարտի 1-ին ծնողների հետ գնում ենք ծաղիկ դնելու ու հանկարծ ով ով՝ Ռոբերտ Քոչարյանը ինձ հայց է ներկայացնում, հե՜յ հե՜յ։

– Դուք դատարան գալո՞ւ եք։

– Բա սրանից լավ առի՞թ, ես ինչպե՞ս կարող եմ բաց թողնել։

Հիշեցնենք, որ հայցը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին, որն էլ այն վարույթ է ընդունել։ Այս ընթացքում Քոչարյանը 6 դատական հայց է ներկայացրել, մեկը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, մյուսը՝ Սիլվա Համբարձումյանի, մյուս 3-ը՝ «Առաջին լրատվականի» դեմ, վերջինը՝ Արամ Մանուկյանի։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031