ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածության համաձայնեցման բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ-երկրներին: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
«Բելառուսի թեկնածուի համաձայնեցման բոլոր անհրաժեշտ գործընթացները, որոշում կայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը դեռ 2018թ. դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ երկրներին»,- ասել է նա:
Սեմերիկովի խոսքով՝ քանի որ համաձայնեցման ժամկետները կանոնակարգված չեն, ապա հնարավոր չէ ասել՝ երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը:
Ավելի վաղ, «Կոմերսանտը», իր աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ ՀԱՊԿ-ը առաջիկա տարում կարող է մնալ առանց լիարժեք գլխավոր քարտուղարի, քանի որ երկրներից մեկը՝ Հայաստանը, չի համաձայնեցրել այդ պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի թեկնածությունը: Հոդվածում նշվում էր, որ Հայաստանի վարչապետն ակնկալում է հաստատել իր թեկնածուին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ