Ղազախստանի նախագահի պարտականությունները մինչև 2020թ-ի ընտրությունները կատարող Քասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալել է և առաջարկել մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան՝ ի պատիվ հրաժարական տված նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, հաղորդում է BBC-ն:
Տոկաևը հանդիսավոր երդվել է խստորեն հետևել սահմանադրությանը, հանրապետության օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:
Հետո նա հայտարարել է, որ «անհրաժեշտ է հավերժացնել մեր մեծն ժամանակակից՝ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի անունը հետևյալ կերպ. մեր մայրաքաղաքը պետք է կրի մեր նախագահը անունը և կոչվի Նուրսուլթան»:
Տոկաևը հավելել է, որ առաջին նախագահի անունով պետք է անվանակոչվեն Ղազախստանի բոլոր մարզային կենտրոնների կենտրոնական փողոցները, իսկ Նազարբաևի կարծիքը առաջնային նշանակություն կունենա երկրի համար ռազմավարական կարևորության որոշումներ ընդունելիս: Նա մնում է «մեր երկրի միակ և ցմահ Էլբասին, ժողովրդի հայրը», ասել է Տոկաևը:
Ղազախստանի նոր նախագահի խոսքով՝ Նազարբաևի լուսանկարները և դիմանկարները կշարունակեն մնալ «որպես հանրային հաստատությունների, պետական ծառայողների գրասենյակների, շենքերի, ուսումնական հաստատությունների անբաժան ատրիբուտ»: Տոկաևը Նազարբաևին շնորհել է Ղազախստանի ամենաբարձր կոչումներով՝ «Ժողովրդական հերոս» և «Աշխատանքի հերոս»:
Նուրսուլթան Նազարբաևը, որը Ղազախստանը ղեկավարել է մոտ 30 տարի, մարտի 19-ին հայտնեց իր հրաժարականի մասին: Նա առաջարկեց իրենից հետո նախագահ նշանակել խորհրդարանի խոսնակ Քասիմ-Ժոմարտ Տոկաևին, որը երկիրը կղեկավարի մինչև հաջորդ ընտրությունները (2020թ. ապրիլ):
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ