Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի իշխանությունն արմատապես փոխել է վերջին 20 տարիների կառավարման փիլիսոփայությունը՝ ականջալուր լինելով հասարակության ձայնին. «Ժողովուրդ»

Մարտ 20,2019 12:40

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ երեկվա հանդիպումից հետո գազավորված ըմպելիք արտադրողները դադարեցրել են իրենց բողոքի ակցիաները։

Երեկվա հանդիպումից հետո գործարարները պնդում են՝ իրենց ու կառավարության ներկայացուցչի միջեւ եղել է փոխըմբռնում, եղել է խոստում՝ Հարկային օրենսգիրքը այս խմբագրությամբ Ազգային ժողով չի գնա, խնդիրը լուծվելու է՝ ի շահ փոքր ու միջին բիզնեսի։ Ավելին, Հարկային օրենսգրքի նոր տարբերակն էլ լինելու է կոմպրոմիսային։

Այսպիսով, պետք է արձանագրենք մեկ կարեւոր հանգամանք. Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արմատապես փոխել է վերջին քսան տարիների կառավարման փիլիսոփայությունը՝ ականջալուր լինելով հասարակության ձայնին։ Իշխանությունն այսօր չի խորշում քննարկել ցանկացած խնդիր, ցանկացած բարձրացված հարց։ Ավելին, կառավարությունը չի խորշում նաեւ իր սխալներն ընդունելու եւ այդ սխալները շտկելու հարցում։ Պատահական չէ, որ նրանք պատրաստակամություն են հայտնել ընդառաջ գնալու գազավորված ըմպելիք արտադրողների պահանջներին եւ փոխելու Հարկային օրենսգրքի նախագիծը։

Նման պահվածքի պատճառը, թերեւս, մեկն է. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասարակությանը չի ընկալում որպես հակառակորդ եւ չի տառապում հասարակությանն ամեն գնով հսկելու մարմաջով։ Սա այն պարզ պատճառով, որ պետության ղեկավարը՝ վարչապետն ինքը, իշխանության ղեկին է հայտնվել բացառապես ժողովրդի կամքով, այլ ոչ թե հասարակությանը հակառակ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031