Ի պատասխան տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների և ՀՀ կրթության և գիտության նախարարություն ուղղված հարցումների` տեղեկացնում ենք, որ Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում ուսումնական գործընթացն ամբողջությամբ վերականգնված է: ՀՀ ԿԳ նախարարության կողմից քոլեջին տրված է հանձնարարություն` դասացուցակում կատարել փոփոխություններ և նախորդ օրերի բացթողնված դասերը լրացնել հավելյալ դասընթացներով:
Կրթության և գիտության նախարարություն