Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանի նամակը երեք տարի առաջ Արցախի նախագահի կողմից մերժվել էր. Orer.am

Մարտ 20,2019 10:27

Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

Փաստացի, մահափորձից ընդամենը երեք տարի անց Բալասանյանը դիմել է Բակո Սահակյանին՝ ներել մարդկանց, որոնք իր դեմ մահափորձ են կատարել: Սա ինքնին խոսում է մարդու արժեհամակարգի մասին, նաև այն մասին, որ անհատը իրապես հանդուրժողականության և ներողամտության գաղափարների կրողն է: Ընդունենք, որ մեր իրականության մեջ նման հասկացությունների, նման արժեքների լուրջ դեֆիցիտ կա, ընդունենք, որ բոլորս էլ դժվարությամբ ենք ներում, մեղմ ասած, միշտ չենք հանդուրժող: Այնինչ, ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար այսօր, առավել քան երբևէ, առաջնային է միասնականությունը, սիրո, բարության արժեքների գերակայությունը, սեփական ամբիցիաներն ու շահերը հանուրի շահերին ստորադասելը: Չենք կարծում, թե որևէ մեկը կվիճարկի այն հանգամանքը, որ այս առումով դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու:

Ինչ վերաբերում է Բալասանյանի նամակին, ապա վերադառնալով դրան, փաստենք, որ երեք տարի առաջ նրա նամակը ԱՀ նախագահի կողմից մերժվել է: Թե ինչ պատճառաբանությամբ, չգիտենք: Բայց փաստն այն է, որ մերժվել է, և հիմա վերստին առաջացել է նման խնդրանքով դիմելու անհրաժեշտություն: Հուսանք, որ ևս մեկ կամ երեք տարի անց նման նամակով դիմելու կարիք չի լինի:

Տիգրան Ավետիսյան

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031